https://arm.sputniknews.ru/20251023/hajtni-e-vovqer-en-gjumru-qaghaqapetarani-dzerbakalvats-ashkhatakicnery-95024464.html
Հայտնի է՝ ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները
Հայտնի է՝ ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T22:41+0400
2025-10-23T22:41+0400
2025-10-23T22:41+0400
հհ քննչական կոմիտե
գյումրի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94828586_0:141:1500:985_1920x0_80_0_0_775767b974049dfc47db90ba72788dc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ձերբակալվածներն են քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։Ըստ ՔԿ–ի` Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ 13 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94828586_0:0:1500:1125_1920x0_80_0_0_24b267dc0a86c529baafbc570f90a16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, գյումրի, ձերբակալություն
հհ քննչական կոմիտե, գյումրի, ձերբակալություն
Հայտնի է՝ ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ձերբակալվածներն են քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը, հայտնում է
«Հայկական ժամանակը»։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։
Ըստ ՔԿ–ի` Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը
դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։ Հաջորդ օրը ՔԿ–ն
հայտնեց, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ
13 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: