00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում հոկտեմբերի 20–ի իրադարձություններից հետո 13 մարդ է կալանավորվել

© SputnikՀոկտեմբերի 20, Գյումրի
Հոկտեմբերի 20, Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Անչափահասի նկատմամբ կայացվել է համակցված խափանման միջոց՝ տնային կալանք և ստորագրություն չհեռանալու մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավդալյանը նաև հայտնեց, որ անչափահասի նկատմամբ կայացվել է համակցված խափանման միջոց՝ տնային կալանք և ստորագրություն չհեռանալու մասին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին ձերբակալությունները։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հայտնի դարձավ նաև, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։
Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ներառյալ՝ մեկ անչափահասի։
Հոկտեմբերի 23–ին դատարանը կալանավորման որոշում կայացրեց փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի, Գյումրու ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի վերաբերյալ։
Լրահոս
0