00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատ. փաստաբանները պահանջում են Կոչուբաևի ներկայությունը

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորված է, թեև պետք է դահլիճում ներկա լիներ որպես ամբաստանյալներից մեկի փաստաբան։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման 17 համակիրների գործով հերթական դատական նիստի ժամանակ փաստաբանները դատավոր Կարեն Ֆարխոյանին միջնորդեցին ապահովել իրենց կալանավորված գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը չի ցանկանում օգտվել այլ փաստաբանների ծառայություններից, և դատարանը չունի որևէ օրենսդրական կամ այլ խոչընդոտ Կոչուբաևի ներկայության համար։

«Դատարանը որևէ իրավական կամ այլ խոչընդոտ չունի Կոչուբաևի ներկայության համար, խնդրում եմ ապահովել Կոչուբաևի ներկայությունը դատարանում։ Կոչուբաևի բացակայությունը խանգարում է գործի լիարժեք դատական քննությանը»,– ասաց Մելիքյանը։

Նրան սատարեցին գործով անցնող մյուս մեղադրյալների փաստաբանները։
Դատարանը միջնորդությունը չմերժեց, այլ հետաձգեց՝ պարզելու, թե արդյոք հնարավոր կլինի ապահովել Կոչուբաևի ներկայությունը։ Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Լրահոս
0