00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խստորեն դատապարտում ենք խոսքի համար փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՓՊ

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաև - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2025
Բաժանորդագրվել
Փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում։ Այս մասին հայտնում է պալատի մամուլի ծառայությունը։
Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը և որոշ եզրակացություններ արել։
«Հանձնաժողովը խստագույնս դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս` իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն է։ Հանձնաժողովը դատարաններին հորդորում է փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովը պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները։ Պահանջում է նաև իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության։
Հանձնաժողովն արձանագրում է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո։
Վտանգավոր նախադեպ ստեղծվեց․ փաստաբանական համայնքը՝ Կոչուբաևի կալանավորման մասին
Հենց սրանից ելնելով էլ հանձնաժողովը պահանջում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը զերծ մնա Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց և վերադարձնի դրանք:
Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն` վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է, նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց, պետությունները պարտավոր են նման դեպքերում ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր։
Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները՝ հանձնաժողովը գալիս է այն երահանգման, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Լրահոս
0