00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՄԻՊ-ը Գյումրիում այցելել է նաև ՁՊՎ՝ տեսակցելու օրեր առաջ ձերբակալված անձանց

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaՀանդիպում մարզպետի հետ
Հանդիպում մարզպետի հետ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2025
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանն իր աշխատակազմի հետ միասին Շիրակի մարզում եղել է Աշոցքում և Ամասիայում, որտեղ հանդիպել է բնակիչներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր` հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
«Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ»,- ասված է աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Աշխատանքային այցի շրջանակում Մանասյանը եղել է նաև Աշոցքում և Ամասիայում, հանդիպել համայնքների բնակիչների հետ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
«Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված»,- ասված է հաղորդագրությունում։
Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են նաև անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, իսկ Աշոցքում` ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր: Մանասյանն ընդգծել է, որ մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Աշխատակազմից հայտնում են նաև, որ Մանասյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Լրահոս
0