00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, նոր ղեկավար է պետք․ Արամ Առաջին

© Photo : Cilicia TV / Ishkhan GhazariaнԱրամ Առաջին
Արամ Առաջին - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2025
Բաժանորդագրվել
Արամ Առաջինն ընդգծել է, որ Հայաստանի փրկության և վերականգնման մեջ մեծ է սփյուռքի դերը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը վստահ է՝ ՝ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից։ Վեհափառն այդ մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից: Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։
Վեհափառը նշել է` աշխարհագրական պայմանները փոփոխվում են, ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Ըստ կաթողիկոսի` մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։
«Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։
Նա ընդգծել է՝ Հայաստանի փրկության և վերականգնման մեջ սփյուռքի դերն էական է ու առաջնահերթ, և սփյուռքը կարող է այս ընթացքը կասեցնել` չնայած տարբեր երկրներում տարատեսակ դժվարությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած։ Այժմ, ըստ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սկսել է սփյուռքի վերակազմակերպման գործընթաց, քանի որ Հայաստանի հզորացումը պայմանավորված է հենց սփյուռքի հզորացմամբ։
Հիշեցնենք` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը օրերս խստորեն դատապարտել էր հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։
Լրահոս
0