https://arm.sputniknews.ru/20251022/khstvoren-datapartum-enq-khvosqi-hamar-pastabani-nkatmamb-irakanacvvogh-cankacats-hetapndum-pp-94937831.html
Խստորեն դատապարտում ենք խոսքի համար փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՓՊ
Խստորեն դատապարտում ենք խոսքի համար փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՓՊ
Sputnik Արմենիա
Փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T14:14+0400
2025-10-22T14:14+0400
2025-10-22T14:28+0400
ալեքսանդր կոչուբաև
փաստաբան
փաստաբանների պալատ
կալանք
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94435892_0:0:1600:901_1920x0_80_0_0_8cf5eeba8fe2e053757a86d0aab69f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում։ Այս մասին հայտնում է պալատի մամուլի ծառայությունը։Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը և որոշ եզրակացություններ արել։Հանձնաժողովը պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները։ Պահանջում է նաև իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության։Հանձնաժողովն արձանագրում է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո։Վտանգավոր նախադեպ ստեղծվեց․ փաստաբանական համայնքը՝ Կոչուբաևի կալանավորման մասինՀենց սրանից ելնելով էլ հանձնաժողովը պահանջում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը զերծ մնա Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց և վերադարձնի դրանք:Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն` վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է, նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց, պետությունները պարտավոր են նման դեպքերում ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր։Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները՝ հանձնաժողովը գալիս է այն երահանգման, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94435892_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fbc8c4cbb3e770664d446908cc557245.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, փաստաբանների պալատ, կալանք, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
ալեքսանդր կոչուբաև, փաստաբան, փաստաբանների պալատ, կալանք, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
Խստորեն դատապարտում ենք խոսքի համար փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. ՓՊ
14:14 22.10.2025 (Թարմացված է: 14:28 22.10.2025) Փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ են։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում։ Այս մասին հայտնում է
պալատի մամուլի ծառայությունը։
Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը և որոշ եզրակացություններ արել։
«Հանձնաժողովը խստագույնս դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս` իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն է։ Հանձնաժողովը դատարաններին հորդորում է փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովը պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները։ Պահանջում է նաև իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության։
Հանձնաժողովն արձանագրում է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո։
Հենց սրանից ելնելով էլ հանձնաժողովը պահանջում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը զերծ մնա Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց և վերադարձնի դրանք:
Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն` վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է, նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց, պետությունները պարտավոր են նման դեպքերում ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր։
Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները՝ հանձնաժողովը գալիս է այն երահանգման, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին
բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան
կոշտ գրառումն է
Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին
մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա
2 ամսով կալանավորվել է։