00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ջրամատակարարումը դադարեցվել է

© SputnikСторонники Вардана Гукасяна у здания мэрии Гюмри (20 октября 2025). Гюмри
Сторонники Вардана Гукасяна у здания мэрии Гюмри (20 октября 2025). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավապահները տարել են Գյումրու համայնքապետարանի ամբողջ տեխնիկան`ջրցանները, աղբատարները, տրակտորը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի քաղաքի ջրամատակարարումը մինչև երեկո դադարեցվում է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հոկտեմբերի 20-ին ժամը 13:00-22:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրու համայնքապետարանում։ Կոմիտեն նաև հաղորդագրություն տարածեց, որ Գյումրի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք են ձերբակալվել կաշառքի գործով։
Մասնավորապես, նշվում էին համայնքապետ Վարդան Ղուկասյանի և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի անունները։ Գյումրու Վերածննդի հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել, միաժամանակ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել՝ թույլ չտալու Ղուկասյանի ձերբակալությունը։ Համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը տեղեկացրեց, որ իրավապահները տարել են Գյումրու համայնքապետարանի ամբողջ տեխնիկան`ջրցանները, աղբատարները, տրակտորը։ Բացի այդ, քաղաքապետարանը հոսանքազրկված է։
Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի. Գյումրու քաղաքապետ
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0