https://arm.sputniknews.ru/20250916/ashkharhum-chka-mi-erkir-vor-ir-zhvoghvovrdin-ajsqan-hvogs-pattshari-gjumru-qaghaqapet-93488610.html
Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի. Գյումրու քաղաքապետ
Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի. Գյումրու քաղաքապետ
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասան խոսքով` ՀՀ–ում առողջ ուժերը քարկոծվում են իշխանությունների կողմից։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T11:35+0400
2025-09-16T11:35+0400
2025-09-16T11:35+0400
վարդան ղուկասյան
որդի
սպարտակ ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87871895_0:0:2560:1440_1920x0_80_0_0_057bf91e00a16b2310c8432687b64675.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` նշելով, որ զարմանում է և պատասխան չունի, թե ինչու են այսքան քրեական գործեր հարուցում։Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։Ղուկասյանի խոսքով՝ ինքը դատարանի դիմաց է միայն այն պատճառով, որ հողատարածք է տրամադրել, որպեսզի մարդիկ Գյումրիում բնակարաններ կառուցեն ու կենցաղային սպասարկման տարածքներ ստեղծեն։«Երկրաշարժ տեսած քաղաքապետը, երկրաշարժ տեսած քաղաքում, եթե նմանատիպ գործելաոճ չունենա, ուրեմն նրան պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է եղել։ 2006 թվականին է գործարկվել, բայց դրանից հետո 2023 թվականին են միայն քաղաքի հատակագիծը կարգավորել։ Հիմա նորից փոփոխություն է արվում։ Եթե մարդկանց թողել եմ, որ բնակարան կառուցեն 90 տոկոս փլված քաղաքում, ուրեմն մեղավո՛ր եմ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը վստահ է, որ որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված գործն էլ զուտ քաղաքական հետապնդում է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12–ին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել շորթման գործով:Ղուկասյանի որդին դատարանում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներից մեկի հաղորդում հիման վրա։ Նա իրավապահներին ասել է, որ ինքը Սպարտակ Ղուկասյանի հրահանգով քանդված սալահատակները հողախառը, բետոնախառը լցրել է մեքենան և տեղափոխել այլ տարածք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87871895_320:0:2240:1440_1920x0_80_0_0_b81cf00894d84bdafcc7995966631662.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, որդի, սպարտակ ղուկասյան
վարդան ղուկասյան, որդի, սպարտակ ղուկասյան
Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի. Գյումրու քաղաքապետ
Վարդան Ղուկասան խոսքով` ՀՀ–ում առողջ ուժերը քարկոծվում են իշխանությունների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` նշելով, որ զարմանում է և պատասխան չունի, թե ինչու են այսքան քրեական գործեր հարուցում։
«Նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է, երկրում առողջ ուժը քարկոծվում է, վատ պիտակներ են կպցնում։ Ում հետևից որ ժողովուրդը գնում է, պետք է անպայման պետության կողմից թիրախավորվի»,- ասաց նա։
Նշենք, որ
Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։
Ղուկասյանի խոսքով՝ ինքը դատարանի դիմաց է միայն այն պատճառով, որ հողատարածք է տրամադրել, որպեսզի մարդիկ Գյումրիում բնակարաններ կառուցեն ու կենցաղային սպասարկման տարածքներ ստեղծեն։
«Երկրաշարժ տեսած քաղաքապետը, երկրաշարժ տեսած քաղաքում, եթե նմանատիպ գործելաոճ չունենա, ուրեմն նրան պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է եղել։ 2006 թվականին է գործարկվել, բայց դրանից հետո 2023 թվականին են միայն քաղաքի հատակագիծը կարգավորել։ Հիմա նորից փոփոխություն է արվում։ Եթե մարդկանց թողել եմ, որ բնակարան կառուցեն 90 տոկոս փլված քաղաքում, ուրեմն մեղավո՛ր եմ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։
Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը վստահ է, որ որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված գործն էլ զուտ քաղաքական հետապնդում է։
«Երբ ինքը գնաց սրբազանի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի–խմբ.) դատին, ասացի` քեզ կձերբակալեն։ Մի տարի անցել է, հիշել են «շիբինը», որը փողոցներում են թափում, դրա համար ասում են՝ 90 հազար է կազմում, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չէ ու արժեք չի ներկայացնում։ Ծիծաղի առարկա է»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12–ին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել շորթման գործով:
Ղուկասյանի որդին դատարանում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներից մեկի հաղորդում հիման վրա։ Նա իրավապահներին ասել է, որ ինքը Սպարտակ Ղուկասյանի հրահանգով քանդված սալահատակները հողախառը, բետոնախառը լցրել է մեքենան և տեղափոխել այլ տարածք։