00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիները գնում են Երևան՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի

© SputnikԳյումրին այսօր
Գյումրին այսօր - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանի մոտ իրավիճակը խիստ լարված է, կան բերման ենթարկվածներ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրեցիները գնում են Երևան՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին քիչ առաջ իրավապահները տեղափոխեցին քննչական մարմին։
«Երևան հասնենք, մեր ձայնը բարձրացնենք, աղաղակենք, պահենք մեր քաղաքապետին։ Բաստիոնները պահեք, ժողովուրդ, թե չէ կթրքանանք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։
Նշենք, որ քաղաքապետարանի մոտ ժամեր շարունակ լարված իրավիճակ էր։ Մի քանի անգամ իրավիճակը թեժացել է ոստիկանական ուժերի և հավաքված քաղաքացիների միջև՝ հրմշտոց, ծեծկռտուք։ Ոստիկանները նաև բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան բերման ենթարկվածներ։
Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պնդեց, թե ոստիկանությունը ոչ թե բիրտ, այլ համարժեք ուժ է կիրառել։
Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի. Գյումրու քաղաքապետ
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0