00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում

© Sputnik / Алексей ВитвицкийԵՄ դրոշներ
ԵՄ դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները վերապահորեն հաստատել են ԵՄ բոլոր երկրների կողմից ռուսական գազից հրաժարվելու մասին նախագիծը։ Նախաձեռնությանը դեմ էին Հունգարիան և Սլովակիան, որոնք բողոքել են զգալի կորուստներից, սակայն նրանց կարծիքները հաշվի չեն առել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Եվրամիության Խորհուրդն ուզում է միջոցներ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծման արգելքի կասեցման համար` մատակարարումների խափանումների դեպքում։
Ավելի վաղ Եվրոպական Միության Խորհուրդը հաստատել էր 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծումից փուլ առ փուլ հրաժարվելու որոշումը՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկի հիման վրա, միևնույն ժամանակ գործող պայմանագրերի համար անցումային շրջան պահպանելով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
«ԵՄ Խորհուրդը նաև պարզաբանել է կասեցման դրույթը՝ նշելով, թե մատակարարման անվտանգության հետ կապված ինչ խափանումներ կարող են պատճառ դառնալ (ՌԴ–ից գազի – խմբ.) ներմուծման արգելքը կամ նախնական թույլտվության (ԵՄ գազի ներմուծման – խմբ.) պահանջը չեղարկելու համար», - նշվում է փաստաթղթում։
Եվրոպական հակառուսական պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթում, որն այժմ համաձայնեցվում է, ակնկալվում է, որ կլինեն միջոցներ Ռուսաստանի էներգետիկ հատվածի վերաբերյալ, մասնավորապես՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկ բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականի սկզբից։
Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը առաջ է մղում «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ մաքսատուրք սահմանելու գաղափարը։ Բրատիսլավայում կայացած Եվրոպական միջուկային 18-րդ ֆորումի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած ծրագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպացիները, այդպիսով, «կրակում են իրենց ծնկին»։ Երկիրը «Գազպրոմի» հետ մինչև 2034 թվականը գործող երկարաժամկետ գազային պայմանագիր ունի։
ԵՄ–ի դեմարշն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը․ Պուտինը՝ արտահանման ներուժի մասին
Իտալիայի նախկին վարչապետ և ԵԿԲ նախկին նախագահ Մարիո Դրագին 2024 թվականի վերջին ԵՀ ղեկավարի համար պատրաստված զեկույցում փաստել էր, որ ԵՄ էներգետիկ շուկան, չնայած Եվրահանձնաժողովի կողմից էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և ռուսական էներգակիրները հաջողությամբ փոխարինելու վերաբերյալ լավատեսական հայտարարություններին, բախվում է հիմնարար խնդիրների, բնական պաշարների պակասի, իսկ ԵՄ-ում բնական գազի գները չորսից հինգ անգամ ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։
ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից էներգառեսուրսներ գնել, ինչը կհանգեցնի նոր, ավելի ուժեղ կախվածության, ավելի բարձր գներով պայմանավորված։ Մոսկվան նշել է, որ նրանք, ովքեր հրաժարվել են, միևնույն է, միջնորդների միջոցով ավելի թանկ են ձեռք բերում։
Լրահոս
0