https://arm.sputniknews.ru/20251016/em-i-demarshn-aragacrec-rusakan-gazi-veraughghvordumy-putiny-artahanman-neruzhi-masin-94709471.html
ԵՄ–ի դեմարշն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը․ Պուտինը՝ արտահանման ներուժի մասին
ԵՄ–ի դեմարշն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը․ Պուտինը՝ արտահանման ներուժի մասին
Sputnik Արմենիա
Պուտինի խոսքով` ՌԴ-ն բարձր մակարդակում է պահում գազային արդյունաբերությունը, սակայն պետք է մեծացնել դժվար արդյունահանվող պաշարների ծավալները։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T16:11+0400
2025-10-16T16:11+0400
2025-10-16T16:25+0400
ռուսաստան
գազ
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94707305_0:0:1281:720_1920x0_80_0_0_835f9d301184a80f829b0aae04be6db7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է իր գազային ոլորտի արտահանման ներուժի ավելացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում:Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի պահանջարկը ցածր է 2019 թվականի մակարդակից։«Գազի սպառումը կայուն աճում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, մինչդեռ նույն Եվրոպայում գազի պահանջարկը դեռևս ցածր է 2019 թվականի մակարդակից», - նշել է Ռուսաստանի նախագահը:Պուտինն ընդգծել է՝ Եվրամիության դեմարշը միայն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը դեպի այլ հուսալի ուղղություններ։Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն բարձր մակարդակում է պահում գազային արդյունաբերությունը, սակայն պետք է մեծացնել դժվար արդյունահանվող պաշարների ծավալները։«Ռուսաստանն ունի գազի հսկայական պաշարներ։ Մենք բարձր ենք պահում արդյունահանման տեմպերը։ Սակայն պետք է անընդհատ աշխատել ռեսուրսային բազայի վրա, լրացնել այն, այդ թվում՝ դժվար արդյունահանվող պաշարների յուրացման հաշվին», - ասել է Պուտինը։Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ՌԴ-ում գազիֆիկացման մակարդակը գրեթե 75% է:«Ռուսաստանի գազիֆիկացման մակարդակը մոտենում է 75%-ի, ավելի ճշգրիտ` 74,7% է։ Անշուշտ, կշարունակի աճել։ 2019 թվականից ի վեր աճը 6,1 տոկոսային կետ է կազմել», - ասել է Պուտինը։Հիշեցնենք՝ դեռևս 2025 թվականի հունվարին Պուտինը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանի էներգառեսուրսների խոշորագույն սպառողն է։ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Չինաստան բնական գազի մատակարարումներով։Ռուսաստանը հուլիսին եղել է գազի երկրորդ հիմնական մատակարարը Եվրամիությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94707305_11:0:971:720_1920x0_80_0_0_0e56ec0b37df4f8cbe5776bd75f02a29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գազ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, գազ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԵՄ–ի դեմարշն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը․ Պուտինը՝ արտահանման ներուժի մասին
16:11 16.10.2025 (Թարմացված է: 16:25 16.10.2025) Պուտինի խոսքով` ՌԴ-ն բարձր մակարդակում է պահում գազային արդյունաբերությունը, սակայն պետք է մեծացնել դժվար արդյունահանվող պաշարների ծավալները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է իր գազային ոլորտի արտահանման ներուժի ավելացման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում:
«Մենք գործընկերների հետ աշխատում ենք Ռուսաստանի գազային ոլորտի արտահանման ներուժի ավելացման ուղղությամբ, ընդ որում՝ խոսքը ոչ միայն խողովակաշարային, այլև հեղուկ գազի մատակարարումների մասին է», - ասել է ՌԴ նախագահը
Նրա խոսքով՝ Եվրոպայում գազի պահանջարկը ցածր է 2019 թվականի մակարդակից։
«Գազի սպառումը կայուն աճում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, մինչդեռ նույն Եվրոպայում գազի պահանջարկը դեռևս ցածր է 2019 թվականի մակարդակից», - նշել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինն ընդգծել է՝ Եվրամիության դեմարշը միայն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը դեպի այլ հուսալի ուղղություններ։
«Եվրամիության դեմարշը միայն արագացրեց մեր մատակարարումների վեկտորի փոփոխությունը հօգուտ ավելի հեռանկարային, պատասխանատու գնորդների, պետությունների, որոնք գիտեն իրենց շահերը և գործում են ռացիոնալ՝ ելնելով հենց այդ ազգային շահերից», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն բարձր մակարդակում է պահում գազային արդյունաբերությունը, սակայն պետք է մեծացնել դժվար արդյունահանվող պաշարների ծավալները։
«Ռուսաստանն ունի գազի հսկայական պաշարներ։ Մենք բարձր ենք պահում արդյունահանման տեմպերը։ Սակայն պետք է անընդհատ աշխատել ռեսուրսային բազայի վրա, լրացնել այն, այդ թվում՝ դժվար արդյունահանվող պաշարների յուրացման հաշվին», - ասել է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ՌԴ-ում գազիֆիկացման մակարդակը գրեթե 75% է:
«Ռուսաստանի գազիֆիկացման մակարդակը մոտենում է 75%-ի, ավելի ճշգրիտ` 74,7% է։ Անշուշտ, կշարունակի աճել։ 2019 թվականից ի վեր աճը 6,1 տոկոսային կետ է կազմել», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ դեռևս 2025 թվականի հունվարին Պուտինը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանի էներգառեսուրսների խոշորագույն սպառողն է։ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Չինաստան բնական գազի մատակարարումներով։