00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ 44–օրյա պատերազմի զեկույցը ներառվի լիագումար նիստում

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը պնդում է` զեկույցը չի կարող ժամկետների խախտմամբ լինել, երբ նպատակը հենց զեկույց ունենալն է։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
Քոչարյանը վստահեցրեց՝ զեկույցը չի կարող ժամկետների խախտմամբ լինել, երբ նպատակը հենց զեկույց ունենալն է։
«Կանոնակարգում մի կետ էլ կա, ու այժմ որոշ իրավաբաններ էլ են այդպես մեկնաբանում, թե ժամկետները խախտված են։ Չի կարող նման բան լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Այժմ այն կա՛մ պետք է գնա լիագումար նիստ, կա՛մ, եթե խախտված է, ասվի, որ զեկույցը չկա։ Փաստացի զեկույցը կա, և դրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստում»,- նշեց Քոչարյանը։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ նման գնահատական է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանը շեշտեց, որ տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբաններ են։
«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Եթե վերցնում են առողջ իրավական տրամաբանությունը, ապա վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Ի՞նչ է նշանակում` զեկույցը ժամկետանց է, այդ զեկույցը մեռա՞վ։ Այնտեղ վերհանվել են բոլոր այն խնդիրները, որոնց առկայության պարագայում 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք պարտություն»,- նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց նաև, որ զեկույցը գաղտնի բաժնում է, որոշումը կայացրել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ելնելով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ԱԺ քարտուղարության ղեկավար Թաթուլ Սողոմոնյանի տված եզրակացությունից։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը համարում է, որ խնդիր է Վարդանյանի և Սողոմոնյանի տված եզրակացությունը, քանի որ զեկույցը պետք է ծառայեցնել իր նպատակին։ Նա հավելեց՝ զեկույցն առաջին հերթին տալիս է այն հարցերի պատասխանները, որում շատերը մեղադրում էին իշխանություններին։ Քոչարյանը նշեց՝ կա իրավական խնդիր, որի հետ կապված կա իրավական վեճ։
Նա շեշտեց` իրավասության համապատասխան մակարդակ ունեցող պատգամավորները կարող են գնալ և ծանոթանալ զեկույցին։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Լրահոս
0