https://arm.sputniknews.ru/20251020/amen-inch-patrast-e-meknarki-hamar-andreasjany-akademiakan-qaghaqi-tsragri-masin-94850466.html
Ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար․ Անդրեասյանը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին
Ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար․ Անդրեասյանը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջիկա 1-2 ամսում պատրաստ կլինի Ակադեմիական քաղաքի թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը։ 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T16:22+0400
2025-10-20T16:22+0400
2025-10-20T16:27+0400
ժաննա անդրեասյան
ակադեմիական քաղաք
ծրագիր
նախագիծ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94850231_0:187:1800:1200_1920x0_80_0_0_481011754229a987f80d7dbd22951f09.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է։ Այս մասին «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նա ընդգծեց, որ իրատեսական է համարում 1-ին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականն իրականացնելը։ Առաջին փուլով նախատեսված է, որ Ակադեմիական քաղաքում կլինի տեխնոլոգիական բուհը, կլինեն շուրջ 3600 ուսանողի և Ակադեմիական քաղաքի աշխատակազմի համար նախատեսված կացարաններ ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։Փաշինյանն առաջարկում է 𝗔𝗜 գործարանը կառուցել Ակադեմիական քաղաքումՀարցին, թե ընհանուր առմամբ ինչ կարժենա նախագիծը, Անդրեասյանը շեշտեց՝ նախնական հաշվարկներ ունեն, բայց զերծ մնաց այդ թվերը հնչեցնելուց։ Ընդգծեց՝ այժմ ֆինանսական և ներդրումային պլանի մշակման փուլում են ու աշխատում են հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ։ Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա 1-2 ամսում կլինի թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը։Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի համար հատկացվել է Երևանի 17-րդ թաղամասն ու Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։ ՀՀ իշխանությունները նախատեսում են Ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։Ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար․ Անդրեասյանը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94850231_44:0:1644:1200_1920x0_80_0_0_af7fdc14646264dbb6cce5508d53138d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժաննա անդրեասյան, ակադեմիական քաղաք, ծրագիր, նախագիծ, հայաստան
ժաննա անդրեասյան, ակադեմիական քաղաք, ծրագիր, նախագիծ, հայաստան
Ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար․ Անդրեասյանը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին
16:22 20.10.2025 (Թարմացված է: 16:27 20.10.2025) ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջիկա 1-2 ամսում պատրաստ կլինի Ակադեմիական քաղաքի թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է։ Այս մասին «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք նախագծի շուրջ աշխատում ենք արդեն շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել։ Մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնական տեսքի են բերվում։ Մենք նաև տրանսպորտային նախագծի մասով արդյունքներ ունենք, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններ են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք մեր ծրագրի իրականացումը։ Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Նա ընդգծեց, որ իրատեսական է համարում 1-ին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականն իրականացնելը։ Առաջին փուլով նախատեսված է, որ Ակադեմիական քաղաքում կլինի տեխնոլոգիական բուհը, կլինեն շուրջ 3600 ուսանողի և Ակադեմիական քաղաքի աշխատակազմի համար նախատեսված կացարաններ ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Հարցին, թե ընհանուր առմամբ ինչ կարժենա նախագիծը, Անդրեասյանը շեշտեց՝ նախնական հաշվարկներ ունեն, բայց զերծ մնաց այդ թվերը հնչեցնելուց։ Ընդգծեց՝ այժմ ֆինանսական և ներդրումային պլանի մշակման փուլում են ու աշխատում են հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ։ Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա 1-2 ամսում կլինի թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը։
«Այս ծրագիրը պետք է իրականացվի ոչ միայն պետական բյուջեով, այլև ներդրումներով։ Պետք է ասեմ, որ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, օրինակ, ազգային ստադիոնի մասով, այժմ քննարկում ենք այդ հարցն էլ։ Առաջիկայում ներդրումային աշխատաժողովներ կունենանք, որտեղ կներգրավենք մասնավոր ոլորտի և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների՝ ծրագրի հետագա ֆինանսավորումն ապահովելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի համար հատկացվել է Երևանի 17-րդ թաղամասն ու Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։ ՀՀ իշխանությունները նախատեսում են Ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։