00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն առաջարկում է 𝗔𝗜 գործարանը կառուցել ակադեմիական քաղաքում

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով` արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի այս մեծ նախագիծը նախատեսվում է իրականացնել 2026 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է «𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱» և «Nvidia» ընկերությունների կողմից Հայաստանում կառուցվելիք արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնը տեղակայել ակադեմիական քաղաքում։ Նա այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ սոցցանցում գրել էր, որ Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան, որի գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։ Նա նշել էր, որ ձևավորվելու է ավելի քան 𝟭𝟬𝟬 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք ։
Նախարարն այսօրվա նիստի ժամանակ ասաց` ՀՀ կառավարությունը դեռ վերջնական չի կողմնորոշվել` ինչպիսին է լինելու իր համագործակցությունն այս ծրագրին` հողատարածք տրամադրելո՞վ, թե՞ նպաստավոր պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրելով։ Հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Մխիթարյանը նաև նշեց, որ «𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱» ընկերությունը նոր է հիմնադրվել սփյուռքի մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ, որոնց թիմում է նաև «Moderna» դեղագործական ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Հայրապետյանն ավելացրեց, որ այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև «Nvidia» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։
Նախարարի խոսքով` «𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱»–ը «Nvidia»–ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկն է և նախատեսում է ՀՀ–ում այս մեծ նախագիծն իրականացնել 2026 թվականից։
«Մենք հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է ու ունի այդ հզորությունները տրամադրելու հնարավորություններ։ Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ «𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱»–ը պետք է ձեռք բերի «Nvidia» ընկերությունից, որն այս պահին աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում` համալրված ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների քլաուդ ծառայություններ մատուցել և՛ ՀՀ տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում զբաղվում են նորարարություններով»,– հայտարարեց Հայրապետյանը։
Նա նշեց նաև, որ գիտնականները կկարողանան վարձակալել այս ռեսուրսն ու կիրառել իրենց հետազոտություններում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ակադեմիական քաղաքի համար հատկացվել է Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում երկաթուղային կայարանից բացի կնախագծվի ակադեմիական քաղաքի ստադիոնն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։
Լրահոս
0