https://arm.sputniknews.ru/20251019/hh-ishkhanutjunnery-khakhtel-en-sahmanadrutjuny-hak-y-mkrtich-srbazani-dem-gvortsi-masin-94824197.html
ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը․ ՀԱԿ-ը՝ Մկրտիչ սրբազանի դեմ գործի մասին
ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը․ ՀԱԿ-ը՝ Մկրտիչ սրբազանի դեմ գործի մասին
Sputnik Արմենիա
Մկրտիչ սրբազանի կատարած ենթադրյալ հանցանքը եղել է 2021թ․, երբ այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքով նման հոդված չկար։ 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T21:01+0400
2025-10-19T21:01+0400
2025-10-19T21:09+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
հայ ազգային կոնգրես (հակ)
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94639451_0:38:1280:759_1920x0_80_0_0_74b0fc88378d3019defc471d546ab16c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրույթունը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը՝ վկայակոչելով ՀԱԿ իրավաբանական հանձնաժողովի հայտարարությունը։ «Հին օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեականացված էր (2֊րդ մաս) միայն «Օրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը»։ Ենթադրյալ արարքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի հանցագործության մասին հաղորդման մեջ որևէ տեղեկություն բռնության կամ բռնության սպառնալիքի մասին ներկայացված չէ։ Հետևաբար, այն չէր կարող հիմք ծառայել մեղադրանքի ներկայացման համար»,- նշված է հայտարարության մեջ։ Այսպիսով, Դանիել Իոննիսյանն էլ, ով հանցագործության մասին հաղորդում ներկայացնողն էր, ըստ ՀԱԿ-ի՝ ստանձնել է ոչ միայն «իշխանությունների գլխավոր մատնիչ-մահակի», այլև հանրությանը ապատեղեկացնելու և իշխանությունների ապօրինությունները արդարացնոցի և պարտակողի դերը։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94639451_74:0:1211:853_1920x0_80_0_0_66b9f71a35bab1b2ee986c20ce45ee5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, հայ ազգային կոնգրես (հակ), սահմանադրություն
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, հայ ազգային կոնգրես (հակ), սահմանադրություն
ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը․ ՀԱԿ-ը՝ Մկրտիչ սրբազանի դեմ գործի մասին
21:01 19.10.2025 (Թարմացված է: 21:09 19.10.2025) Մկրտիչ սրբազանի կատարած ենթադրյալ հանցանքը եղել է 2021թ․, երբ այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքով նման հոդված չկար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրույթունը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը՝ վկայակոչելով ՀԱԿ իրավաբանական հանձնաժողովի
հայտարարությունը։ Ըստ այդմ, նշվում է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքով իշխանությունները խախտում են Սահմանադրությունը։ 2021թ.-ին, այսինքն՝ ենթադրյալ հանցագործության կատարման պահին, չկար այն հոդվածը, որով սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Վերոհիշյալ հոդվածը պարունակող Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությունն ուժի մեջ է մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Հետևաբար, 2021 թվականին վերագրվող արարքի գնահատումը Քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։
«Հին օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեականացված էր (2֊րդ մաս) միայն «Օրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը»։ Ենթադրյալ արարքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի հանցագործության մասին հաղորդման մեջ որևէ տեղեկություն բռնության կամ բռնության սպառնալիքի մասին ներկայացված չէ։ Հետևաբար, այն չէր կարող հիմք ծառայել մեղադրանքի ներկայացման համար»,- նշված է հայտարարության մեջ։
Այսպիսով, Դանիել Իոննիսյանն էլ, ով հանցագործության մասին հաղորդում ներկայացնողն էր, ըստ ՀԱԿ-ի՝ ստանձնել է ոչ միայն «իշխանությունների գլխավոր մատնիչ-մահակի», այլև հանրությանը ապատեղեկացնելու և իշխանությունների ապօրինությունները արդարացնոցի և պարտակողի դերը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ
Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը
կալանավորվեց 2 ամսով, իսկ
Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։