https://arm.sputniknews.ru/20251019/gazi-arrtahvosq-ev-pajtjun-gavar-qaghaqum-ka-1-hvospitalacvel-e-94802921.html
Գազի արտահոսք և պայթյուն Գավառ քաղաքում․ կա 1 հոսպիտալացվել է
Գազի արտահոսք և պայթյուն Գավառ քաղաքում․ կա 1 հոսպիտալացվել է
Sputnik Արմենիա
Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենան։ 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T10:09+0400
2025-10-19T10:09+0400
2025-10-19T10:12+0400
գազի արտահոսք
գավառ
բնակարան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94291989_31:77:726:468_1920x0_80_0_0_d2243a215065d60e9ce4d403b5b61dd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազի արտահոսք և պայթյուն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի շենքերից մեկի բնակարանում։ Կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին։ Հայտնել են, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94291989_99:81:649:493_1920x0_80_0_0_38a6ad21163c65b39eb52ab9a4c9cba9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազի արտահոսք, գավառ, բնակարան, տուժածներ
գազի արտահոսք, գավառ, բնակարան, տուժածներ
Գազի արտահոսք և պայթյուն Գավառ քաղաքում․ կա 1 հոսպիտալացվել է
10:09 19.10.2025 (Թարմացված է: 10:12 19.10.2025) Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենան։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազի արտահոսք և պայթյուն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի շենքերից մեկի բնակարանում։ Կա տուժած,
հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին։ Հայտնել են, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։