https://arm.sputniknews.ru/20251018/tehrani-kentrvonum-surb-mariam-anvanumvov-kajaran-kbacvi-hajkakan-ekeghecu-dimac-94779028.html
Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց
Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց
Sputnik Արմենիա
Մետրոյի կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։ 18.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-18T14:26+0400
2025-10-18T14:26+0400
2025-10-18T15:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
կայարան
մետրո
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94777777_0:0:793:446_1920x0_80_0_0_5963e34fb7d12b8ebaad3b729a2e0e82.jpg
Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում` Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս մայր տաճարի դիմացի մայթին, շուտով կբացվի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը, որը ձևավորելիս քրիստոնեական թեմայով պաննոներ են կիրառվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:Ի սկզբանե կայանը նախատեսվում էր անվանել «Shahid Nejatollahi»` ի հիշատակ համալսարանի դասախոսի, որը անցյալ դարի 70-ականների վերջին զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սակայն անցյալ տարի մետրոյի ղեկավարությունը որոշեց ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի կայարանն անվանել «Maryam-e Moghaddas» (Սուրբ Մարիամ). Իրանում այդպես են անվանում Մարիամ Աստվածածնին։Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է կայարանի նկարիչ-ձևավորող Տանյա Տարիգմեհրը, ներքին տարածքը զարդարող յոթ պաննոները նվիրված են տարբեր քրիստոնեական հասկացություններին և Մարիամ Աստվածածնի կենսագրությանը, լի են քրիստոնյաների համար խորհրդանշական նշանակություն ունեցող տարրերով:Նրա խոսքով` պատը, որը տեսնում է ուղևորը առաջին շարժասանդուղքով իջնելիս, զարդարված է Ղուրանի հայտնի «Մարիամ» սուրահից վեց հատված ներկայացնող պաննոյով, իսկ «Հանուն Աստծո» գրությունը, որն ավանդաբար կա Թեհրանի մետրոյի բոլոր կայարանների մուտքի վերևում, այս կայարանում տարբերվում է մյուսներից, քանի որ գրված է չորս լեզվով` անգլերեն, արաբերեն, պարսկերեն և արամերեն:Թղթակցի դիտարկմամբ` մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, ընթանում են պաշտոնական բացման վերջին նախապատրաստական աշխատանքները։ Իշխանությունները բացումը նախատեսում են մոտ ապագայում, ինչից հետո կայարանը կկարողանա սպասարկել ուղևորներին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Станция метро "Святая Мария", в оформлении которой использованы панно на христианскую тематику, вскоре откроется в Тегеране
Sputnik Արմենիա
Станция метро "Святая Мария", в оформлении которой использованы панно на христианскую тематику, вскоре откроется в Тегеране
2025-10-18T14:26+0400
true
PT0M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94777777_84:0:679:446_1920x0_80_0_0_7145600cedc284e35471b210cd092201.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, կայարան, մետրո, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, կայարան, մետրո, տեսանյութ, տեսանյութեր, видео
Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց
14:26 18.10.2025 (Թարմացված է: 15:05 18.10.2025) Մետրոյի կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։
Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում` Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս մայր տաճարի դիմացի մայթին, շուտով կբացվի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը, որը ձևավորելիս քրիստոնեական թեմայով պաննոներ են կիրառվել։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ի սկզբանե կայանը նախատեսվում էր անվանել «Shahid Nejatollahi»` ի հիշատակ համալսարանի դասախոսի, որը անցյալ դարի 70-ականների վերջին զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սակայն անցյալ տարի մետրոյի ղեկավարությունը որոշեց ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի կայարանն անվանել «Maryam-e Moghaddas» (Սուրբ Մարիամ). Իրանում այդպես են անվանում Մարիամ Աստվածածնին։
Ինչպես
ՌԻԱ Նովոստիին պատմել է կայարանի նկարիչ-ձևավորող Տանյա Տարիգմեհրը, ներքին տարածքը զարդարող յոթ պաննոները նվիրված են տարբեր քրիստոնեական հասկացություններին և Մարիամ Աստվածածնի կենսագրությանը, լի են քրիստոնյաների համար խորհրդանշական նշանակություն ունեցող տարրերով:
Նրա խոսքով` պատը, որը տեսնում է ուղևորը առաջին շարժասանդուղքով իջնելիս, զարդարված է Ղուրանի հայտնի «Մարիամ» սուրահից վեց հատված ներկայացնող պաննոյով, իսկ «Հանուն Աստծո» գրությունը, որն ավանդաբար կա Թեհրանի մետրոյի բոլոր կայարանների մուտքի վերևում, այս կայարանում տարբերվում է մյուսներից, քանի որ գրված է չորս լեզվով` անգլերեն, արաբերեն, պարսկերեն և արամերեն:
Թղթակցի դիտարկմամբ` մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, ընթանում են պաշտոնական բացման վերջին նախապատրաստական աշխատանքները։ Իշխանությունները բացումը նախատեսում են մոտ ապագայում, ինչից հետո կայարանը կկարողանա սպասարկել ուղևորներին։