https://arm.sputniknews.ru/20251018/iravabanneri-mijazgajin-handznazhvoghvovy-datapartel-e-kvochubaevin-kalanavvorelu-vorvoshumy-94792008.html
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը դատապարտել է Կոչուբաևին կալանավորելու որոշումը
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը դատապարտել է Կոչուբաևին կալանավորելու որոշումը
Sputnik Արմենիա
Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Կոչուբաևին։ 18.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-18T18:21+0400
2025-10-18T18:21+0400
2025-10-18T18:21+0400
հայաստան
ալեքսանդր կոչուբաև
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_0:47:1600:947_1920x0_80_0_0_31aa366ffa04060272740b8c9f18f78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանքը։Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտի չափանիշների համաձայն՝ փաստաբանները պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական պարտականությունները կատարել առանց խոչընդոտների՝ չվախենալով հետապնդումից կամ ոչ իրավաչափ միջամտությունից:Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել շուտափույթ ազատ արձակել Կոչուբաևին մինչև դատը, անհապաղ վերանայել նրա կալանավորման և նրան առաջադրված քրեական մեղադրանքների օրինականության հարցը, ինչպես նաև ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածը համապատասխանեցնել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի իրավական պարտավորություններին:Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Այսօր հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_89:0:1513:1068_1920x0_80_0_0_4f9698c44d23b031624a49625f0cbe72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեքսանդր կոչուբաև, կալանք
հայաստան, ալեքսանդր կոչուբաև, կալանք
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը դատապարտել է Կոչուբաևին կալանավորելու որոշումը
Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Կոչուբաևին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանքը։
«Փաստաբանին ձերբակալելը լուրջ միջամտություն է իրավաբանական մասնագիտության անկախությանը»,-հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնաժողովի տնօրեն Թեմուր Շակիրովը:
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտի չափանիշների համաձայն՝ փաստաբանները պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական պարտականությունները կատարել առանց խոչընդոտների՝ չվախենալով հետապնդումից կամ ոչ իրավաչափ միջամտությունից:
Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել շուտափույթ ազատ արձակել Կոչուբաևին մինչև դատը, անհապաղ վերանայել նրա կալանավորման և նրան առաջադրված քրեական մեղադրանքների օրինականության հարցը, ինչպես նաև ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածը համապատասխանեցնել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի իրավական պարտավորություններին:
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին
բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին
մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Այսօր հայտնի դարձավ, որ նա
2 ամսով կալանավորվել է։