https://arm.sputniknews.ru/20251016/khndirneri-khvorqum-qaghaqakan-sherter-el-kan-garnik-danieljany-bernatari-varvordnerin-94694119.html
Խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան․ Գառնիկ Դանիելյանը՝ բեռնատարի վարորդներին
Խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան․ Գառնիկ Դանիելյանը՝ բեռնատարի վարորդներին
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ կառավարության պաշտոնյաները պետք է օր առաջ կարողանային հարցին թեկուզ ժամանակավոր լուծում տալ, մինչև որ հիմնավոր լուծում գտնվեր։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T11:42+0400
2025-10-16T11:42+0400
2025-10-16T11:55+0400
գառնիկ դանիելյան
բեռնափոխադրում
բողոքի ակցիա
հհ կառավարություն
վարորդ
լարս
վերին լարս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94692457_0:0:1967:1106_1920x0_80_0_0_afe41db78e85d6b0573e44da61b6479c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Բեռնափոխադրողների խնդիրների հիմքում նաև քաղաքական շերտեր կան։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բեռնատարի վարորդների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ինչպես հայտնել ենք, բեռնատարների վարորդներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ իրենց խնդրին։ Նրանք պնդում են, որ տարվա մեջ 90 օրը քիչ է ՌԴ–ում մնալու համար, քանի որ Լարսի խնդիրը պարբերաբար սրվում է և իրենք շատ ժամանակ են կորցնում ճանապարհներին։Նրա խոսքով՝ կառավարության պաշտոնյաները պետք է օր առաջ կարողանային հարցին թեկուզ ժամանակավոր լուծում տալ, մինչև որ հիմնավոր լուծում գտնվեր։Պատգամավորը շեշտեց՝ պետությունը չպիտի թողներ, որ հարցը հասներ նրան, որ բեռնատարի վարորդները բողոքի ակցիա անեին։«Պետության գործառույթը հենց այն է, որ չհասնի նրան, որ խնդիրն այս վիճակին հասներ։ Իմ տեղեկություններով՝ շուրջ 400-ից ավելի բեռնատարի վարորդներ այս խնդրին բախվել են»,- ասաց Դանիելյանը։Հիշեցնենք` այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի բեռնափոխադրողների համար
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94692457_30:0:1853:1367_1920x0_80_0_0_4ddb7edceb7cb0c92d7b683adac14d75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնիկ դանիելյան, բեռնափոխադրում, բողոքի ակցիա, հհ կառավարություն, վարորդ, լարս, վերին լարս, ռուսաստան
գառնիկ դանիելյան, բեռնափոխադրում, բողոքի ակցիա, հհ կառավարություն, վարորդ, լարս, վերին լարս, ռուսաստան
Խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան․ Գառնիկ Դանիելյանը՝ բեռնատարի վարորդներին
11:42 16.10.2025 (Թարմացված է: 11:55 16.10.2025) Պատգամավորի խոսքով՝ կառավարության պաշտոնյաները պետք է օր առաջ կարողանային հարցին թեկուզ ժամանակավոր լուծում տալ, մինչև որ հիմնավոր լուծում գտնվեր։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Բեռնափոխադրողների խնդիրների հիմքում նաև քաղաքական շերտեր կան։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բեռնատարի վարորդների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ինչպես հայտնել ենք,
բեռնատարների վարորդներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ իրենց խնդրին։ Նրանք պնդում են, որ տարվա մեջ 90 օրը քիչ է ՌԴ–ում մնալու համար, քանի որ Լարսի խնդիրը պարբերաբար սրվում է և իրենք շատ ժամանակ են կորցնում ճանապարհներին։
«Պետությունների հարաբերություններ կան, փափուկ ուժի քաղաքականություն կա, տարբեր երկրներ էդ քաղաքականությունը կիրառում են՝ որոշակի առումով իրենց բողոքը, անհամաձայնությունը կամ հարաբերությունների վատթարացումը ինչ-որ կերպ արտահայտելու, ազդեցություն ունենալու համար։ Հիմա խնդիր կա, ի՞նչ պետք է անեին։ Առաջին հերթին պետք է զանգեին իրենց գործընկերներին, որոնց հետ ասում են, որ լավ հարաբերություններ ունեն (նկատի ունի ոչ միայն ՌԴ-ում, այլև Վրաստանում պարբերաբար ծագող խնդիրները– խմբ․)»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ կառավարության պաշտոնյաները պետք է օր առաջ կարողանային հարցին թեկուզ ժամանակավոր լուծում տալ, մինչև որ հիմնավոր լուծում գտնվեր։
Պատգամավորը շեշտեց՝ պետությունը չպիտի թողներ, որ հարցը հասներ նրան, որ բեռնատարի վարորդները բողոքի ակցիա անեին։
«Պետության գործառույթը հենց այն է, որ չհասնի նրան, որ խնդիրն այս վիճակին հասներ։ Իմ տեղեկություններով՝ շուրջ 400-ից ավելի բեռնատարի վարորդներ այս խնդրին բախվել են»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։