https://arm.sputniknews.ru/20251016/bernatarneri-varvordnery-krkin-karavarutjan-mvot-en-nranc-mvot-ijav-gevvorg-papvojany-94692202.html
Բեռնատարների վարորդները կրկին կառավարության մոտ են. նրանց մոտ իջավ Գևորգ Պապոյանը
Բեռնատարների վարորդները կրկին կառավարության մոտ են. նրանց մոտ իջավ Գևորգ Պապոյանը
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մեծ հույս ունի, որ հարցը կլուծվի, սակայն կոնկրետ ժամկետներ նշել չի կարողանում։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T11:14+0400
2025-10-16T11:14+0400
2025-10-16T11:30+0400
բեռնատար
վարորդ
բողոքի ակցիա
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վիզա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94689497_0:300:1600:1200_1920x0_80_0_0_3dcb7e0b38944c75bfe0e9b84be48253.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանց հետ հանդիպման եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ իրենց հարցով կառավարությունը զբաղվում է ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ–ի շրջանակներում։Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։Նշեց՝ ինքն էլ գիտի, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող են միայն Լարսում անցկացնել։Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ հարցը կլուծվի, թեպետ կոնկրետ ժամկետներ նշել չկարողացավ։Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի բեռնափոխադրողների համարՎարորդները հույս չունեն, որ հարցը կլուծվի, ուստի կառավարության շենքի մոտից հրաժարվում են հեռանալ, քանի դեռ լուծման կոնկրետ ճանապարհներ ու ժամկետներ չեն նշվում։ Ասում են՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94689497_0:0:1600:1200_1920x0_80_0_0_850261c804665f1b3e85dc32eff8bdd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, վարորդ, բողոքի ակցիա, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վիզա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, գևորգ պապոյան
բեռնատար, վարորդ, բողոքի ակցիա, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վիզա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, գևորգ պապոյան
Բեռնատարների վարորդները կրկին կառավարության մոտ են. նրանց մոտ իջավ Գևորգ Պապոյանը
11:14 16.10.2025 (Թարմացված է: 11:30 16.10.2025) ՀՀ էկոնոմիկայի նախարարը մեծ հույս ունի, որ հարցը կլուծվի, սակայն կոնկրետ ժամկետներ նշել չի կարողանում։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանց հետ հանդիպման եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ իրենց հարցով կառավարությունը զբաղվում է ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ–ի շրջանակներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։
«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի այս պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց հավատացեք` ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»,- ասաց նախարար Պապոյանը կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող բեռնատարների վարորդների հետ զրույցում։
Նշեց՝ ինքն էլ գիտի, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող են միայն Լարսում անցկացնել։
Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ հարցը կլուծվի, թեպետ կոնկրետ ժամկետներ նշել չկարողացավ։
Վարորդները հույս չունեն, որ հարցը կլուծվի, ուստի կառավարության շենքի մոտից հրաժարվում են հեռանալ, քանի դեռ լուծման կոնկրետ ճանապարհներ ու ժամկետներ չեն նշվում։ Ասում են՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։