https://arm.sputniknews.ru/20251016/aragatsvotni-temi-arajnvordin-u-divanapetin-teghapvokhel-en-nubarashen-qkh-94714408.html
Արագածոտնի թեմի առաջնորդին ու դիվանապետին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Արագածոտնի թեմի առաջնորդին ու դիվանապետին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Sputnik Արմենիա
Մկրտիչ սրբազանը կալանավորվել է 2 ամսով, դիվանապետը` 1։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T18:11+0400
2025-10-16T18:11+0400
2025-10-16T18:11+0400
հայաստան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
տեր գարեգին արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:268:1600:1168_1920x0_80_0_0_0ed117e2157be76d7dac7e2ee44a5534.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին և դիվանապետ տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։Ի դեպ, դա Հայաստանի ամենավատ պայմաններ ունեցող բանտն է, որը կառավարությունը անընդհատ պատրաստվում է փակել, բայց դեռ չի ստացվում։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d3cc6d05f3a4665f40a920e4cd5d0c16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեր գարեգին արսենյան
հայաստան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեր գարեգին արսենյան
Արագածոտնի թեմի առաջնորդին ու դիվանապետին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Մկրտիչ սրբազանը կալանավորվել է 2 ամսով, դիվանապետը` 1։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին և դիվանապետ տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։
Ի դեպ, դա Հայաստանի ամենավատ պայմաններ ունեցող բանտն է, որը կառավարությունը անընդհատ պատրաստվում է փակել, բայց դեռ չի ստացվում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը
կալանավորվեց 2 ամսով, իսկ
Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է, որի վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։