00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոննաներով ջուր կխնայեն և կօգնեն սեյսմակայուն շինարարությանը. Մկրտումյանների նոու-հաուն

© Sputnik / Aram GareginyanՀովհաննես և Արեգ Մկրտումյան եղբայրները (ձախից) ու ընկերության աշխատակից Հայկ Բաբայանը
Հովհաննես և Արեգ Մկրտումյան եղբայրները (ձախից) ու ընկերության աշխատակից Հայկ Բաբայանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2025
Բաժանորդագրվել
Հայկական ինժեներական ընկերությունը ներկայացրել է հաղորդիչներ, որոնք 20 տարի և ավելի կարող են հետևել շենքի պատերի և հիմքի վիճակին: Այլ նորույթներ են ջրի և գազի ինքնալիցքավորվող հաշվիչները, ինչպես նաև դրոնների գերարագ լիցքավորման մարտկոցները:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայկական Tech 404 ընկերությունը մինի հաղորդիչ է մշակել, որը թույլ է տալիս հետևել շենքերում բետոնի վիճակին և արձանագրել ստորգետնյա ցնցումները: Ընկերության համահիմնադիրներ Հովհաննես և Արեգ Մկրտումյան եղբայրները այս և այլ նորույթները ներկայացրել են Երևանում կայացած DigiTec 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում:
Մոտ մեկ սանտիմետր տրամագծով փոքրիկ պլաստմասե պատյանում պարփակված ազդանշանային սարքը տեղադրվում է անմիջապես բետոնի մեջ այն լցնելու ժամանակ։ Սարքը փոխանցում է տվյալներ խոնավության և ջերմաստիճանի մասին՝ հնարավորություն տալով որոշելու՝ արդյոք նյութի չորացման գործընթացը ճիշտ է ընթանում։
Յուրաքանչյուր հարկում այս սարքերից երեքը տեղադրելով՝ կարելի է ձևավորել չափման հարթություն (որը, ինչպես գիտենք, պահանջում է առնվազն երեք կետ): Եթե հարթությունը «թեք» է, դա կնշանակի շենքի հիմքում կամ պատերում տեղաշարժ կա։
Ներկառուցված արագացման հաղորդիչը սարքը վերածում է մինի սեյսմոգրաֆի, որը հայտնաբերում է նույնիսկ ամենափոքր ցնցումները: Ազդանշանային սարքը սպառում է նվազագույն էներգիա և, ըստ մշակողների, կարող է ինքնուրույն աշխատել մինչև 20 տարի: Դրանից հետո այն կարող է անլար լիցքավորվել:
Էներգաարդյունավետությունը ձեռք է բերվում նաև «քնի ռեժիմի» շնորհիվ. սենսորը ակտիվանում է ժամը մեկ, փոխանցում տվյալները և նորից անջատվում։ Սակայն ստորգետնյա տատանումների դեպքում այն «արթնանում» է։ Տվյալների փոխանցման հաճախականությունը և ցնցումների զգայունությունը կարող են կարգավորվել:
Մկրտումյան եղբայրների մեկ այլ գյուտը Wi-Fi մոդուլով էլեկտրոնային հաշվիչներն են, որոնք ցուցմունքներն ինքնուրույն փոխանցում են սերվերին: Դրանց առանձնահատկությունն այն է, որ ինքնալիցքավորվում են ջրի կամ գազի հոսքից:
Ինչպես հաղորդիչները, այնպես էլ հաշվիչները «կարողանում են քնել»․ եթե բաժանորդը ջուր կամ գազ չի սպառում, սարքն ավտոմատ անցնում է քնի ռեժիմի, իսկ սպառման վերսկսման դեպքում՝ ակտիվանում: Սարքը հագեցած է անջատիչ փականով, և օպերատորը (ջրամատակարարում կամ գազամատակարարում) կարող է ավտոմատ անջատման ալգորիթմ սահմանել չվճարման դեպքում՝ ամբողջությամբ կամ մասամբ:
Հաշվիչները կարող են հարմարեցվել խողովակների տարբեր տրամագծերի և հոսքի ուժի համար: Ի սկզբանե սարքը մշակվել է բնակարանների համար, սակայն դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Նմուշներից մեկն արդեն փորձարկվում է Արագած լեռան ստորոտում գտնվող մայրուղում։
«Եթե այնտեղ վթար է տեղի ունենում, կարող է մեկ ժամ կամ ավելի տևել, մինչև վարպետների բրիգադը հասնի դժվարամատչելի վայր և գտնի վնասված հատվածը։ Այդ ընթացքում խողովակից այնքան ջուր կարող է հոսել, որ կբավականացներ Երևանի մի ամբողջ թաղամասի համար։ Մեր սարքը ավտոմատ կերպով կփակի մատակարարումը մինչև վերանորոգողների ժամանումը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հովհաննես Մկրտումյանը։
Ընկերության երրորդ մշակումը անօդաչու թռչող սարքերի և Էլեկտրական սկուտերների համար նախատեսված մարտկոցներն են, որոնք կարելի է լիցքավորել սովորական Type-C մալուխի միջոցով, որն ապահովում է գերարագ լիցքավորում:
«Թե ինչու մինչև հիմա նման բան չեն արել դրոնների համար՝ չգիտեմ։ Հավանաբար այն պատճառով, որ արտադրողները ցանկանում են վաճառել իրենց լիցքավորիչները, որոնք արագ շարքից դուրս են գալիս և պահանջում կանոնավոր փոխարինում: Բայց ինչու, եթե այսօր յուրաքանչյուրը տանն ունի Type-C»,- ասում է Հովհաննեսը:
Նրա խոսքով՝ Tech 404-ը պատրաստ է արտադրել տարբեր տարողություններով մարտկոցներ՝ ինչպես դրոնների տարբեր մոդելների, այնպես էլ կուտակիչ այլ տեխնիկայի՝ էլեկտրասկուտերների, դյուրակիր հորատիչների և այլ սարքերի համար:
Ամերիկահայի ստարտափը սովորական մարդկանց կօգնի օգտվել VIP ծառայություններից
Լրահոս
0