https://arm.sputniknews.ru/20251015/mkrtich-srbazanin-tanelu-en-kalanqi-nra-nkatmamb-qreakan-hetapndum-en-harucel-pastaban-94661430.html
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել. փաստաբան
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել. փաստաբան
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանի խոսքով` սրբազանի նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են. այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման շրջանակում է։ 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T18:03+0400
2025-10-15T18:03+0400
2025-10-15T18:31+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
արա զոհրաբյան
ձերբակալություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94661743_0:0:2048:1153_1920x0_80_0_0_a8b06467563b9c1aace2893761c61106.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այդ մասին Քննչական կոմիտեի Երևանի կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։Քննչական բաժնի շենքից փաստաբան Երեմ Սարգսյանի հետ դուրս գալուց հետո նա նշեց, որ վերջապես կարողացել են հանդիպել Մկրտիչ սրբազանի հետ։Նրա խոսքով` սրբազանի նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են. այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման շրջանակում է։Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասներ ասել, քանի որ դա կարող է խոչընդոտել պաշտպանական տակտիկան մշակելու, պլանավորելու գործում։Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Մկրտիչ սրբազանին պաշտոնապես ձերբակալել են այսօր առավոտյան ժամը 9։30–ին, և իրավապահ համակարգը շատ քիչ ժամանակ ուներ նրան անազատության մեջ պահելու համար։ Այդ պատճառով էլ հենց այսօր նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։Հավելենք, որ Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի (Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան) հրահանգով։Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով:Հիշեցնենք` այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել, ապա ձերբակալել նրան։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի 5 քահանաներ ու աշխարհիկ անձինք։ Քննչական կոմիտեն Sputnik Արմենիային հայտնեց, որ հոգևորականները ձերբակալվել են «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված հոգևորականների թիվը հասել է 11–ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94661743_57:0:1878:1366_1920x0_80_0_0_1568be8f8d9d68ae72e0139ccacda3e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արա զոհրաբյան, ձերբակալություն, կալանք
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արա զոհրաբյան, ձերբակալություն, կալանք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել. փաստաբան
18:03 15.10.2025 (Թարմացված է: 18:31 15.10.2025) Արա Զոհրաբյանի խոսքով` սրբազանի նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են. այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման շրջանակում է։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այդ մասին Քննչական կոմիտեի Երևանի կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Քննչական բաժնի շենքից փաստաբան Երեմ Սարգսյանի հետ դուրս գալուց հետո նա նշեց, որ վերջապես կարողացել են հանդիպել Մկրտիչ սրբազանի հետ։
«Պարզվեց, որ նա ի սկզբանե է Երևանի կենտրոնի քննչական այս բաժին բերվել, սակայն նրա հետ մինչ այս պահը որևէ շփման հնարավորություն չէին տվել։ Նա ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու և 2021 թ. ընտրությունների քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,– տեղեկացրեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` սրբազանի նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են. այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման շրջանակում է։
Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասներ ասել, քանի որ դա կարող է խոչընդոտել պաշտպանական տակտիկան մշակելու, պլանավորելու գործում։
«Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս սրբազանների նկատմամբ։ Մկրտիչ սրբազանն ասաց, որ ինքը պատրաստ է, որ իր նկատմամբ հալածանքներ են լինելու, իր համար դա նորություն չէր։ Իր նկատմամբ հարուցված մեղադրանքը սրբազանը չի ընդունում։Պետք է ասեմ, որ սա աննախադեպ բան է. դուք երբեք լսած չեք լինի, որ այսքան հոգևորականի բերման են ենթարկել, այսքան ժամ պահեն ու հոգևորականի տեղը թաքցնեն»,– հայտարարեց փաստաբանը։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Մկրտիչ սրբազանին պաշտոնապես ձերբակալել են այսօր առավոտյան ժամը 9։30–ին, և իրավապահ համակարգը շատ քիչ ժամանակ ուներ նրան անազատության մեջ պահելու համար։ Այդ պատճառով էլ հենց այսօր նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։
Հավելենք, որ Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին
մասնակցել է վերադասի (Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան) հրահանգով։Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով:
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել, ապա
ձերբակալել նրան։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի 5 քահանաներ ու աշխարհիկ անձինք։ Քննչական կոմիտեն
Sputnik Արմենիային հայտնեց, որ հոգևորականները ձերբակալվել են «հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված հոգևորականների
թիվը հասել է 11–ի։