00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն մտահոգված է Բաքվում պահվող 23 հայերի կալանքով

© PhotoԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2025
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նշվում է, որ մտահոգությունը հատկապես սրվել է Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Զեկույցում նշվում է, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
«Անդրադարձ է կատարվել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությամբ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0