https://arm.sputniknews.ru/20251015/amnn-chinastani-het-arevtrajin-banakcutjunner-e-varum-shat-bardzr-makardakvov-finnakh-94660107.html
ԱՄՆ–ն Չինաստանի հետ առևտրային բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով. ֆիննախ
ԱՄՆ–ն Չինաստանի հետ առևտրային բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով. ֆիննախ
Sputnik Արմենիա
Ամերիկյան նախարարի խոսքով՝ կողմերը գտնվում են «շփումների գործընթացում»: 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T17:36+0400
2025-10-15T17:36+0400
2025-10-15T18:08+0400
ամն
չինաստան
առևտուր
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94660725_0:0:1024:577_1920x0_80_0_0_0df960f2518b2ad9b301f91065affc8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն լավատեսորեն է նայում Չինաստանի հետ առևտրային տարաձայնությունների կարգավորման հեռանկարներին և բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով: Այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը բռնկվեց փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների ներմուծման համար 10 % մաքսատուրք սահմանելուց հետո: Մարտին ամերիկյան մաքսատուրքը բարձրացվեց մինչև 20 %, բայց մի քանի պատասխան քայլերից հետո չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքը հասավ 145%-ի, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների համար տուրքը հասցրեց 125 %-ի։ՉԺՀ–ից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի համար հակադեմպինգային մաքսատուրք կսահմանվի. ԵՏՀԱյնուհետև կողմերը պայմանավորվեցին մայիսի 14-ից մաքսային տուրքերը 90 օրով իջեցնել մինչև 10 %: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար գանձել 10 % մաքսատուրք, մինչդեռ Միացյալ Նահանգները չինական արտադրանքից գանձում է 30 %, քանի որ շարունակում է գործել 20 % «ֆենտանիլի» տուրքը: Գարնան վերջին-ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94660725_88:0:985:673_1920x0_80_0_0_fee02cd671e9ef5d93b70416689e3fe4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, չինաստան, առևտուր, մաքսատուրք
ամն, չինաստան, առևտուր, մաքսատուրք
ԱՄՆ–ն Չինաստանի հետ առևտրային բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով. ֆիննախ
17:36 15.10.2025 (Թարմացված է: 18:08 15.10.2025) Ամերիկյան նախարարի խոսքով՝ կողմերը գտնվում են «շփումների գործընթացում»:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն լավատեսորեն է նայում Չինաստանի հետ առևտրային տարաձայնությունների կարգավորման հեռանկարներին և բանակցություններ է վարում շատ բարձր մակարդակով: Այս մասին CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Իրավիճակը դյուրին չէ, բայց ես մնում եմ լավատես։ Մենք այժմ գտնվում ենք շատ բարձր մակարդակով շփումների գործընթացում», - ասել է նա։
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը բռնկվեց փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների ներմուծման համար 10 % մաքսատուրք սահմանելուց հետո: Մարտին ամերիկյան մաքսատուրքը բարձրացվեց մինչև 20 %, բայց մի քանի պատասխան քայլերից հետո չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքը հասավ 145%-ի, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների համար տուրքը հասցրեց 125 %-ի։
Այնուհետև կողմերը պայմանավորվեցին մայիսի 14-ից մաքսային տուրքերը 90 օրով իջեցնել մինչև 10 %: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար գանձել 10 % մաքսատուրք, մինչդեռ Միացյալ Նահանգները չինական արտադրանքից գանձում է 30 %, քանի որ շարունակում է գործել 20 % «ֆենտանիլի» տուրքը: Գարնան վերջին-ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։