00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Հայաստանի ո՞ր ոլորտներում կարող է ներդրումներ անել. քաղաքագետը` վտանգների մասին

© Sputnik / Asatur YesayantsՀրանտ Միքայելյան
Հրանտ Միքայելյան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2025
Բաժանորդագրվել
Հրանտ Միքայելյանի խոսքով` պետք է տեսնել իրական Թուրքիան, ոչ թե պատկերայինը, քանի որ Հայաստանի հանդեպ բարեկամական Թուրքիա պարզապես գոյություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի՝ Հայաստանում կատարված ներդրումները կարող են դրական ազդեցություն ունենալ, երբ լինի հակամարտության լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։ Նա հիշեցրեց, որ հայ–թուրքական խնդիրների լուծումը հիմնականում կախված է Թուրքիայից, քանի որ վերջինս ուժեղ կողմն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները, քանի որ հարևանների միջև ցանկացած խաղաղություն պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։
«Եթե Թուրքիան հակահայկական քաղաքականությունից հրաժարվի, ապա միայն այս պարագայում մենք կարող ենք խոսել, որ Թուրքիան այլևս խնդիր չի ներկայացնում Հայաստանի համար։ Բայց դա ընդհանրապես գոյություն չունի։ Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց մտադրությունը Հայաստանի նկատմամբ չեն փոխել»,- ասաց Միքայելյանը։
Նախարար Պապոյանի հայտարարությունը, ըստ Միքայելյանի, ավելի շուտ քաղաքական բնույթի է և սպասարկում է իշխանությունների ներկայիս խաղաղության օրակարգը։ Քաղաքագետն ընդգծեց, որ թուրքական ներդրումների հարցը շատ ավելի խորքային է։
«Շատ երկրներում Ռուսաստանի ներդրումները դիտարկվում են որպես անվտանգային խնդիր, բայց անհասկանալի է, թե ինչու Հայաստանում թուրքական ներդրումները չեն դիտարկվում նույն հարթության վրա։ Իրականում նման ռիսկ գոյություն ունի, ինչպես նաև Հայաստանում արդեն գոյություն ունի թուրքական լոբբի, որը կարող է ազդել քաղաքական որոշումների վրա, ինչն ինքնին խնդիր է»,- շարունակեց նա՝ զգուշացնելով Թուրքիայի ազդեցության հնարավոր մեծացման մասին, օրինակ՝ անշարժ գույքի շուկայում։
Հարցին, թե հարաբերությունների կարգավորման պարագայում Թուրքիան ո՞ր ոլորտներում կարող է ներդրումներ կատարել, քաղաքագետը մի քանի ուղղություն առանձնացրեց։ Ըստ նրա՝ առաջինը Թուրքիայում գտնվող հայ գործարարներն են, որոնց միջոցով կարող են ձևավորվել տնտեսական կապեր։
Ո՞ր դեպքում «Թրամփի ուղին» ձեռնտու կլինի Հայաստանին. պարզաբանում է ՀՀ 2–րդ նախագահը
«Եթե այն ապրանքները, որոնք ներկրվում են Թուրքիայից, արտադրվեն տեղում, դա նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Կամ գուցե լինեն արտադրություններ կամ ծառայություններ, որոնք ենթադրում են նոր տեխնոլոգիաներ (թեկուզ մենեջմենթի նոր տեխնոլոգիաներ), որոնք Թուրքիան արդեն որդեգրել է Արևմուտքից. դա էլ կարող է օգտակար լինել։ Տեսականորեն Թուրքիայից ներդրումները կարող են օգտակար լինել, սակայն այս դրականն իրականության մեջ ակնկալելը դժվար է՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, օրինակ՝ Վրաստանի, որտեղ Թուրքիան ներդրումները հիմնականում արել է միայն ճանապարհային ենթակառուցվածքի մեջ և այլ բան չի զարգացրել այնտեղ։ Մենք պետք է տեսնենք իրական Թուրքիան, ոչ թե պատկերայինը։ Եթե պատկերացնենք մի Թուրքիա, որը բարեկամական է Հայաստանի հանդեպ, ապա այդ Թուրքիան պարզապես գոյություն չունի»,- ընդգծեց քաղաքագետը։
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական փոխհարաբերություններին` քաղաքագետը նշեց, որ ներկայում ոչ թե ներդրումների ներհոսք, այլ արտահոսք է նկատվում։
«Մենք տեսնում ենք ռուսական և Կիպրոսից եկող, բայց ռուսական ծագում ունեցող ներդրումների արտահոսք։ Սա պայմանավորված է թե՛ Հայաստան-Ռուսաստան քաղաքական հարաբերություններով, թե՛ Հայաստանի ներդրումային ոչ գրավիչ միջավայրով»,- մանրամասնեց Միքայելյանը։
Նրա համոզմամբ՝ պնդումը, թե սահմանների հնարավոր բացումը Հայաստանը կդարձնի ավելի գրավիչ ներդրումների համար, իրատեսական չէ։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու, և բոլոր լոգիստիկ ու ֆինանսական խնդիրները նույնպես մնալու են։ Նախկինում Ռուսաստանը որոշ ներդրումներ էր ուղղորդում Հայաստան՝ որպես աջակցություն դաշնակցային հարաբերություններին, սակայն այժմ նման քաղաքականություն այլևս չկա։ Ոչ միայն նոր ներդրումներ չեն գալիս, այլև տեսնում ենք արդեն եղածների դուրսբերում։ Օրինակ՝ որոշ խոշոր ընկերությունների՝ բջջային կապի և հաղորդակցության ոլորտներից դուրս գալը»,- նշեց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ ներդրումներ ակնկալելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախ ինքն ունենա պատրաստված նախագծեր և առաջարկներ ներդրողների համար։ Խոսելով «Թրամփի ուղի» ծրագրում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին` Միքայելյանը չբացառեց նման հնարավորութունը։ Նա հիշեցրեց հարևան Վրաստանի փորձը, որտեղ, ըստ քաղաքագետի, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հաճախ են ֆինանսավորել ճանապարհային ծրագրեր՝ իրենց տնտեսական շահերից ելնելով։
Հավելենք, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բացառել է «Թրափի ուղի» ծրագրի շրջանակում Թուրքիայի մասնակցությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0