https://arm.sputniknews.ru/20251013/hh-ekvonvomikaji-nakharary-voghjunum-e-turqakan-ynkerutjunneri-nerdrumnery-94547351.html
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ողջունում է թուրքական ընկերությունների ներդրումները
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ողջունում է թուրքական ընկերությունների ներդրումները
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի հերքեց խոսակցությունները, թե «Թրափի ուղի» ծրագրի անվան տակ ՀՀ-ում թուրքական ընկերություններ են գալու։ 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T12:04+0400
2025-10-13T12:04+0400
2025-10-13T12:07+0400
հայաստան
գևորգ պապոյան
թուրքիա
ներդրում
թրամփի ուղի (tripp)
սյունիք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94546721_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9b2d569a44d37c5b1e848538e7ff62a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։Նախարարը նախ հիշեցրեց, որ թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012-2013 թվականներից։Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ–ն ինչ ներդրում կարող է անել Թուրքիայում, Պապոյանը նշեց, որ հայկական կողմի խնդիրն է, որ հայկական ապրանքը վաճառվի Թուրքիայում, օգտագործվի թուրքական նավահանգիստների ու ճանապարհների ներուժը։ Միևնույն ժամանակ Պապոյանը հերքեց, թե «Թրամփի ուղի» ծրագրի անվան տակ ՀՀ-ում թուրքական ընկերություններ են գալու` կրկին հիշեցնելով, որ դրանք դեռևս 2012-ից կարող էին իրենց անվամբ էլ լինել ՀՀ-ում։«Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Այլ բան հնարավոր չէ, անհրաժեշտ էլ չէ, ու այլ բան չի էլ լինելու»,- ընդգծեց նա։ Նախարարը անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ «Թրափի ուղի» ծրագիրը Հայաստանի համար շահեկան կլիներ, եթե անցներ Երասխ-Ջուլֆա երկաթուղային հանգույցով, այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։«Ո՞վ ասել, որ այդպես չէ։ Քոչարյանը որտեղի՞ց է վերցրել, որ այդպես չէ։ Երասխից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը մեկ կիլոմետրանոց փոքր հատված է։ Դա անպայման գործարկվելու է։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է քառասուն քանի կիլոմետրը սարքեն, այն մի կիլոմետրը չէ»,– ասաց նա։ Պապոյանը շեշտեց` ՀՀ–ն որևէ մեկին ճանապարհ չի տալիս, այլ ճանապարհ է կառուցում ՀՀ ինքնիշխան տարածքում։ Նախարարը նշեց, որ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ Միացյալն նահանգների առևտրի նախարարի տեղակալի հետ քննարկելու է «Թրամփի ուղի» ծրագրի հետ կապված հարցերը, ինչպես նաև ամերիկյան առևտրային ու ծառայություն մատուցող ընկերությունների` ՀՀ շուկա մտնելը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
թուրքիա
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները
2025-10-13T12:04+0400
true
PT1M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94546721_194:0:1634:1080_1920x0_80_0_0_215d51ad5686366b7fcec27a8f7ba92e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գևորգ պապոյան, թուրքիա, ներդրում, թրամփի ուղի (tripp), սյունիք, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գևորգ պապոյան, թուրքիա, ներդրում, թրամփի ուղի (tripp), սյունիք, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ողջունում է թուրքական ընկերությունների ներդրումները
12:04 13.10.2025 (Թարմացված է: 12:07 13.10.2025) Գևորգ Պապոյանի հերքեց խոսակցությունները, թե «Թրափի ուղի» ծրագրի անվան տակ ՀՀ-ում թուրքական ընկերություններ են գալու։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նախարարը նախ հիշեցրեց, որ թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012-2013 թվականներից։
«Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ հարևանների միջև ցանկացած խաղաղություն պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը»,- ասաց Պապոյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ–ն ինչ ներդրում կարող է անել Թուրքիայում, Պապոյանը նշեց, որ հայկական կողմի խնդիրն է, որ հայկական ապրանքը վաճառվի Թուրքիայում, օգտագործվի թուրքական նավահանգիստների ու ճանապարհների ներուժը։ Միևնույն ժամանակ Պապոյանը հերքեց, թե «Թրամփի ուղի» ծրագրի անվան տակ ՀՀ-ում թուրքական ընկերություններ են գալու` կրկին հիշեցնելով, որ դրանք դեռևս 2012-ից կարող էին իրենց անվամբ էլ լինել ՀՀ-ում։
«Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Այլ բան հնարավոր չէ, անհրաժեշտ էլ չէ, ու այլ բան չի էլ լինելու»,- ընդգծեց նա։
Նախարարը անդրադարձավ նաև
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ «Թրափի ուղի» ծրագիրը Հայաստանի համար շահեկան կլիներ, եթե անցներ Երասխ-Ջուլֆա երկաթուղային հանգույցով, այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։
«Ո՞վ ասել, որ այդպես չէ։ Քոչարյանը որտեղի՞ց է վերցրել, որ այդպես չէ։ Երասխից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը մեկ կիլոմետրանոց փոքր հատված է։ Դա անպայման գործարկվելու է։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է քառասուն քանի կիլոմետրը սարքեն, այն մի կիլոմետրը չէ»,– ասաց նա։
Պապոյանը շեշտեց` ՀՀ–ն որևէ մեկին ճանապարհ չի տալիս, այլ ճանապարհ է կառուցում ՀՀ ինքնիշխան տարածքում։ Նախարարը նշեց, որ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ Միացյալն նահանգների առևտրի նախարարի տեղակալի հետ քննարկելու է «Թրամփի ուղի» ծրագրի հետ կապված հարցերը, ինչպես նաև ամերիկյան առևտրային ու ծառայություն մատուցող ընկերությունների` ՀՀ շուկա մտնելը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել (
99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը
սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։