00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսատոմը» Չինաստանի կողմից Արկտիկայում համագործակցելու մեծ «ախորժակ» է տեսնում. Լիխաչով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Լիխաչով
Ալեքսեյ Լիխաչով - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2025
Բաժանորդագրվել
Խարբինում կայացել է Կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների նախապատրաստման ռուս-չինական հանձնաժողովի Հյուսիսային ծովային ուղու գծով համագործակցության ենթահանձնաժողովի նիստը:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսատոմը» չինացի գործարարների կողմից «մեծ ախորժակ» է տեսնում արկտիկական լայնություններում համագործակցության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք չինացի գործարարների կողմից շատ մեծ հետաքրքրություն, ես կասեի՝ ախորժակ ենք տեսնում արկտիկական լայնություններում համագործակցության համար»,-հայտարարել է Լիխաչովը՝ ամփոփելով Կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների նախապատրաստման ռուս-չինական հանձնաժողովի Հյուսիսային ծովային ճանապարհի գծով համագործակցության ենթահանձնաժողովի՝ ՀԽրբինում կայացած երկրորդ նիստի արդյունքները:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է տրանսպորտային լոգիստիկային և տարանցիկ երթուղիների առաջատար նախագծերին՝ ոչ միայն Չինաստանի և Ռուսաստանի նավահանգիստների, այլև ՉԺՀ-ի և եվրոպական երկրների, եվրոպական նավահանգիստների միջև։
«Եթե Եվրոպա-Ասիա համանման ճանապարհը Հարավային ծովերով, Սուեզի ջրանցքով տևում է 30-35, մինչև 40 օր, ապա այստեղ մենք (Հյուսիսային ծովային ուղով- խմբ․) հաստատ տեղավորվում ենք 25-28 օրվա մեջ, հանգամանքների օպտիմալ այդ ընթացքի դեպքում կարելի է տեղավորվել նաև 14-15 օրվա մեջ, այսինքն՝ տնտեսումն ուղղակի ակնհայտ է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին հայտարարել էր, որ Արկտիկայի նշանակությունը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար անշեղորեն աճում է, ինչը հանգեցնում է տարածաշրջանում ազդեցության համար աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացմանը: Իսկ 2025 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ղեկավարը հայտնել էր, որ ՌԴ-ն մտադիր է ակտիվորեն զարգացնել տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը։ Նա նշել էր, որ խոսքը նախագծի մասին է, որի մասշտաբները դուրս են գալիս Հյուսիսային ծովային ուղու շրջանակներից։
Լրահոս
0