Հակակոռուպցիոն դատարանի բակում մարդիկ սպասում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը
Հակակոռուպցիոն դատարանի բակում մարդիկ սպասում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը
Sputnik Արմենիա
Դատարանի շենքի մոտ է նաև Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոսը, որը հաստատեց` իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ 14.10.2025, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և սպասում են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը։Քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել դեռևս հոկտեմբերի 11-ին։ Գործարարի պաշտպանները երեկ հայտնեցին, որ միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։«Սամվել, սպասում ենք», – մարդիկ այս վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում գործարարին։Դատարանի շենքի մոտ են նաև գործարարի ընտանիքի անդամները, հարազատները, Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։Կարապետյանի կողմնակիցները դատարանի ճաղավանդակներին ամրացրին Արցախի դրոշը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Դատարանի շենքի մոտ է նաև Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոսը, որը հաստատեց` իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և սպասում են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը։
Քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել դեռևս հոկտեմբերի 11-ին։ Գործարարի պաշտպանները երեկ հայտնեցին, որ միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
«Սամվել, սպասում ենք», – մարդիկ այս վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում գործարարին։
Դատարանի շենքի մոտ են նաև գործարարի ընտանիքի անդամները, հարազատները, Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։
Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։
Կարապետյանի կողմնակիցները դատարանի ճաղավանդակներին ամրացրին Արցախի դրոշը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։