https://arm.sputniknews.ru/20251013/hajtni-e-te-vor-datavvorn-e-qnnelu-samvel-karapetjani-khapanman-mijvoci-harcy-94582643.html
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
Sputnik Արմենիա
Փաստաբանները դատավորի քայլերի մեջ էական խախտումներ են արձանագրել։ 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T23:09+0400
2025-10-13T23:09+0400
2025-10-13T23:09+0400
սամվել կարապետյան
դատ
փաստաբան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:537_1920x0_80_0_0_525970a179854588e40adbbd58293a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Այդ մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։Փաստաբանական խումբն այս տեղեկությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանից ստացել է աշխատանքային օրվա ավարտին։Փաստաբանները նաև ուշագրավ մի հանգամանք են նշել` դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել` 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:«Հրատապության հարցը այս դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18–ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,– ընդգծել է փաստաբանական խումբը:Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:717_1920x0_80_0_0_7b896d6012c19bec7ca199344f659cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, դատ, փաստաբան, կալանք
սամվել կարապետյան, դատ, փաստաբան, կալանք
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
Փաստաբանները դատավորի քայլերի մեջ էական խախտումներ են արձանագրել։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Այդ մասին
հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։
Փաստաբանական խումբն այս տեղեկությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանից ստացել է աշխատանքային օրվա ավարտին։
«Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր»,– ասված է հայտարարության մեջ:
Փաստաբանները նաև ուշագրավ մի հանգամանք են նշել` դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել` 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:
«Հրատապության հարցը այս դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18–ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,– ընդգծել է փաստաբանական խումբը:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։