https://arm.sputniknews.ru/20251013/bjureghavanum-dzhbakht-pataharic-6-or-anc-6amja-erekhan-hivandanvocum-mahacel-e-94545636.html
Բյուրեղավանում դժբախտ պատահարից 6 օր անց 6–ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Բյուրեղավանում դժբախտ պատահարից 6 օր անց 6–ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Դժբախտ դեպքից հետո ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձինք քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T11:31+0400
2025-10-13T11:31+0400
2025-10-13T16:21+0400
կարուսել
դժբախտ պատահար
մահ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/95/11/951181_0:165:1601:1065_1920x0_80_0_0_b69ac6345e302d723dfcc251f78657d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից վեց օր անց արցախցի երեխան հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Նույն օրը ժամը 16․49-ին «Ուիգմոր» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որ սղարանից վայր ընկնելու հետևանքով «գանգի հիմի կոտրվածք» խտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2019թ․ ծնված Բյուրեղավանի բնակիչ տղա երեխա։Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13․25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի 1 թաղամասի 8 շենքի դիմացի խաղահրապարակում խաղալիս՝ մետաղական սղարանը գլխին ընկնելու հետևանքով։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։Դժբախտ դեպքից հետո ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձինք քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ Շենքի բնակիչները նշել են, որ կարուսելները 20-30 տարի որևէ վերանորոգման կամ փարձաքննության չեն ենթարկվել։Բյուրեղավանի համայնքապետարանից լրատվամիջոցներին հավաստիացրել են, որ կարուսելը տեղաշարժել են 13-15 տարեկան երեխաներ, հետո այլ փոս փորել և պարզապես դրել դրա վրա։ Հստակեցնող հարցին, թե ինչպես կարող էին այդ տարիքի երեխաները տեղաշարժել երկաթյա ծանր կոնստրուկցիաները, մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը պատասխանել է, որ նման դեպք արձանագրվել է, իրենց պատմել են շենքի բնակիչները և լիազորը։Ինչ վերաբերում է խաղահրապարակը ապամոնտաժելուն, Կարապետյանը սկզբում ասել է, որ իրենք են դա արել՝ նորը կառուցելու համար, ավելի ուշ, սակայն պնդել է, թե ոստիկանությունն է դեպքի հաջորդ օրը եկել և ապամոնտաժել։ ՆԳՆ-ն, սակայն, հակադարձել է համայնքապետարանին, նշելով, որ ոստիկանությունն ապամոնտաժելու որևէ գործառույթ և իրավասություն չունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/95/11/951181_79:0:1499:1065_1920x0_80_0_0_07421908776b20d18aeb291c0887b97e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարուսել, դժբախտ պատահար, մահ, երեխա
կարուսել, դժբախտ պատահար, մահ, երեխա
Բյուրեղավանում դժբախտ պատահարից 6 օր անց 6–ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
11:31 13.10.2025 (Թարմացված է: 16:21 13.10.2025) Դժբախտ դեպքից հետո ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձինք քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից վեց օր անց արցախցի երեխան հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Նույն օրը ժամը 16․49-ին «Ուիգմոր» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որ սղարանից վայր ընկնելու հետևանքով «գանգի հիմի կոտրվածք» խտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2019թ․ ծնված Բյուրեղավանի բնակիչ տղա երեխա։
Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13․25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի 1 թաղամասի 8 շենքի դիմացի խաղահրապարակում խաղալիս՝ մետաղական սղարանը գլխին ընկնելու հետևանքով։
«Հոկտեմբերի 12-ին ժամը 20․10-ին «Ուիգմոր» ԲԿ-ից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 2019թ․ ծնված տղան ժամը 19․05-ին մահացել է»,–հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
Դժբախտ դեպքից հետո ըստ ԶԼՄ–ների` անհայտ անձինք քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կարուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ Շենքի բնակիչները նշել են, որ կարուսելները 20-30 տարի որևէ վերանորոգման կամ փարձաքննության չեն ենթարկվել։
Բյուրեղավանի համայնքապետարանից լրատվամիջոցներին հավաստիացրել են, որ կարուսելը տեղաշարժել են 13-15 տարեկան երեխաներ, հետո այլ փոս փորել և պարզապես դրել դրա վրա։ Հստակեցնող հարցին, թե ինչպես կարող էին այդ տարիքի երեխաները տեղաշարժել երկաթյա ծանր կոնստրուկցիաները, մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը պատասխանել է, որ նման դեպք արձանագրվել է, իրենց պատմել են շենքի բնակիչները և լիազորը։
Ինչ վերաբերում է խաղահրապարակը ապամոնտաժելուն, Կարապետյանը սկզբում ասել է, որ իրենք են դա արել՝ նորը կառուցելու համար, ավելի ուշ, սակայն պնդել է, թե ոստիկանությունն է դեպքի հաջորդ օրը եկել և ապամոնտաժել։ ՆԳՆ-ն, սակայն, հակադարձել է համայնքապետարանին, նշելով, որ ոստիկանությունն ապամոնտաժելու որևէ գործառույթ և իրավասություն չունի։