00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

90 օրը քիչ է․ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

© SputnikԲեռնափոխադրողների ակցիան կառավարության մոտ
Բեռնափոխադրողների ակցիան կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Բաժանորդագրվել
Վարորդներն ակնկալում են, որ ինչպես Ղազախստանի դեպքում մեղմացնող կարգավորում ընդունվեց, հայաստանյան վարորդների համար էլ դա կարվի։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում բեռնափոխադրողները՝ գործադիրից պահանջելով ռուսական կողմի հետ քննարկումներ անել՝ ՌԴ օրենսդրական նոր կարգավորումներն իրենց համար մեղմացնելու համար։
Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115–րդ դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր-խմբ․)։
Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի բեռնափոխադրողների համար
Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ ՌԴ նախագահի որոշմամբ՝ մինչև սեպտեմբերի 10-ը միգրանտներին հնարավորություն տրվեց կարգավորել խախտումներն ու շարունակել մնալ ՌԴ տարածքում՝ առանց վարչական տույժերի։ Քանի որ տրված ժամկետն արդեն սպառվել է, շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, արդեն իսկ տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։
«90 օրը քիչ է․ մոտավորապես 10 ամսում վարորդների 90 տոկոսն այդ օրերը սպառել են, խնդիր է իրենց համար, արդեն վտարելու են իրենց։ Սա միայն մեզ չի վերաբերում, մեր երկրի տնտեսության վրա է ազդելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարորդ Արամ Շմավոնյանը։
© SputnikԱրամ Շմավոնյան
Арам Шмавонян во время акции протеста у Дома правительства (13 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Արամ Շմավոնյան
Նրանց տեղեկություններով՝ Ղազախստանի դեպքում մեղմացնող կարգավորում է ընդունվել բեռնափոխադրում իրականացնողների համար։ Հիմա նույնն ակնկալում են նաև իրենց համար։
ՀՀ որոշ բեռնափոխադրողներ ՌԴ մուտքի արգելք են ստացել՝ թույլատրելի օրերը գերազանցելու համար
Վարորդներից Արթուր Շահումյանն ասում է՝ նոր կարգավորումների մասին վաղուց գիտեին, սակայն իրենց վստահեցրել էին, թե նոր օրենքը «խոպանչիների» վրա է տարածվելու։ Հիմա արդեն փաստի առաջ են կանգնել։
«Մեր աշխատանքը կարող է տևել 5 օր` գնանք, բեռնաթափվենք, հետ գանք, բայց գնանք ու 10-15 օր կանգնենք Վլադիկավկազում։ Էդ մեր 90 օրերից դուրս է գալիս»,- ասաց նա։
Վարորդներից Ռազմիկ Գվարգիզյանն ասում է՝ ինքը դեռ խնդիր չի ունեցել, բայց հաջորդ անգամ կարող է ունենալ, որովհետև իր՝ ՌԴ-ում գտնվելու օրացուցային օրերի թիվը 94 է, և մեծ մասը կորցրել է Վլադիկավկազում հերթերի մեջ։
«5 օր առաջ եմ եկել, 11 օր հերթի եմ կանգնել, դրա նախորդ ամիսն էլ 12 օր եմ կանգնել հերթի։ Մեր պահանջն է՝ ոնց որ Ղազախստանի պատգամավորները, ղեկավարները բարձրաձայնեցին, իրենցը «հեչ արեցին», ում էլ արգելափակել էին` վերականգնեցին։ Նույնը մերն ենք սպասում, չգիտեմ՝ ունե՞նք տենց դեպուտատներ, որ զբաղվեն մեզնով»,- ասաց Գվարգիզյանը։
Պատկերացրեք` ՀՀ–ում հնարավոր է բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. Փաշինյան
Վարորդ Կարեն Մարգարյանն էլ հավելեց՝ եթե հարցը չլուծվի, հաջորդ անգամ ավելի կտրուկ քայլերի կգնան. բեռնատարներով կգան, ճանապարհ կփակեն։
Լրահոս
0