https://arm.sputniknews.ru/20250918/patkeracreq-hhum-hnaravvor-e-bernery-bardzel-gnacqner-ev-chinastanum-bernatapel-pashinjan-93573060.html
Պատկերացրեք` ՀՀ–ում հնարավոր է բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. Փաշինյան
Պատկերացրեք` ՀՀ–ում հնարավոր է բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հորդորեց օգտագործել ոչ թե հայ–չինական, այլ Հայաստան–Չինաստան փոխհարաբերություններ ձևակերպումը։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T12:40+0400
2025-09-18T12:40+0400
2025-09-18T12:40+0400
հայաստան
չինաստան
նիկոլ փաշինյան
բեռնափոխադրում
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93572511_0:0:1200:676_1920x0_80_0_0_aafc5fc530a9558e8abc18b38e3ae90a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պետք է զարգանա փոխադարձ ներդրումային հնարավորություններով։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Չինաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում։Նա կոչ արեց բոլորին օգտագործել ոչ թե հայ–չինական, այլ Հայաստան–Չինաստան փոխհարաբերություններ ձևակերպումը։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93572511_105:0:1006:676_1920x0_80_0_0_eb64d9a3c4396de82da080a59d5e2582.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, նիկոլ փաշինյան, բեռնափոխադրում, տրանսպորտ
հայաստան, չինաստան, նիկոլ փաշինյան, բեռնափոխադրում, տրանսպորտ
Պատկերացրեք` ՀՀ–ում հնարավոր է բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հորդորեց օգտագործել ոչ թե հայ–չինական, այլ Հայաստան–Չինաստան փոխհարաբերություններ ձևակերպումը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պետք է զարգանա փոխադարձ ներդրումային հնարավորություններով։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգոստոսի 31-ին
հայտնի դարձավ, որ Չինաստանն ու Հայաստանը
ռազմավարական գործընկերություն են հաստատում։
«Ռազմավարական գործընկերություն նշանակում է, որ այդ թվում մեր երկրների գործարար հատվածը քաղաքական դրական ազդակ ունի գործակցությունը տնտեսության ու մյուս ոլորտներում խորացնելու համար։ Պարզապես մեր գործընկերները պետք է այդ հնարավորություններից օգտվեն։ Իհարկե, պարզ է, որ Չինաստանի հետ հեռավորության խնդիր ունենք, տրանսպորտային սահմանափակումները կան։ Հույս ունեմ, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն այդ խնդիրների մի զգալի հատվածը կլուծի։ Պատկերացրեք այն հնարավորությունը, որ ՀՀ–ում հնարավոր է բեռները բարձել գնացքներ ու Չինաստանում բեռնաթափել։ Սա բոլորովին ուրիշ տնտեսական իրավիճակ է»,– ասաց Փաշինյանը։
Նա կոչ արեց բոլորին օգտագործել ոչ թե հայ–չինական, այլ Հայաստան–Չինաստան փոխհարաբերություններ ձևակերպումը։