00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը հայտարարել է` Չինաստանի դեմ 100% մաքսատուրք կսահմանի. բորսաներում շոկային վիճակ է

© AP Photo / Evan VucciԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2025
Բաժանորդագրվել
Վերլուծաբանները շուկաների արձագանքը կապում են ԱՄՆ-Չինաստան առևտրային դիմակայության նոր ալիքի մտավախությունների հետ, ինչը կարող է բացասաբար ազդել մատակարարման համաշխարհային շղթաների և էլեկտրոնիկայի գների վրա:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան և համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրման համար 100% մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին:
AP News-ի տվյալներով՝ Truth Social սոցցանցում Թրամփի ուղերձի հրապարակումից հետո Dow Jones-ը նվազել է մոտ 1,9%-ով, S&P 500-ը՝ 2,7%-ով, Nasdaq-ը՝ 3,6%-ով: Հատկապես տուժել են տեխնոլոգիական ընկերությունները, որոնք սերտորեն կապված են չինական մատակարարման շղթաների հետ, ներառյալ Apple-ը, Tesla-ն և Nvidia-ն:
Ինչպես նշում է Reuters-ը, ներդրողները սկսել են հեռանալ ռիսկային ակտիվներից՝ միջոցները տեղափոխելով ավելի անվտանգ գործիքներ, մասնավորապես՝ պետական պարտատոմսեր և ոսկի: Միևնույն ժամանակ դոլարն ամրապնդվել է, իսկ գանձապետական արժեթղթերի եկամտաբերությունը՝ նվազել։
Անկումն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների շուկային։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, բիթքոինի արժեքը ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազել է ավելի քան 12 տոկոսով՝ ինչը ամենամեծ անկումն է ապրիլի սկզբից ի վեր։ Հրապարակումից հետո առաջին ժամվա ընթացքում լիկվիդացվել են ավելի քան 7 միլիարդ դոլարի կրիպտոարժութային դիրքեր։ Ավելի ուշ փոխարժեքը մասամբ կայունացել է։
Նորությունների ֆոնին աճել են հազվագյուտ մետաղների հանքարդյունահանմամբ և ներքին արտադրությամբ զբաղվող ընկերությունների արժեթղթերի գները․ ներդրողները սպասում են, որ հենց այդ ընկերություններն են առավել շահելու նոր պրոտեկցիոնիստական ալիքից, գրում է NY Post-ը։
Փորձագետները շուկաների կտրուկ արձագանքը կապում են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր առևտրային էսկալացիայի վախերի հետ։ Վերլուծաբանները նշում են, որ սակագնային ճնշման ուժեղացումը կարող է խախտել գլոբալ մատակարարման շղթաները և հանգեցնել էլեկտրոնիկայի ու հումքային նյութերի գների աճին։
Լրահոս
0