https://arm.sputniknews.ru/20251011/miasin-kareli-e-aveli-shat-harc-lutsel-inchpes-e-znz-federacian-hamakhmbel-turizmi-volvorty-94522326.html
Միասին կարելի է ավելի շատ հարց լուծել․ ինչպես է ԶՆԶ ֆեդերացիան համախմբել տուրիզմի ոլորտը
Միասին կարելի է ավելի շատ հարց լուծել․ ինչպես է ԶՆԶ ֆեդերացիան համախմբել տուրիզմի ոլորտը
Sputnik Արմենիա
Զբոսաշրջության զարգացման համար կարևոր է, որ ենթակառուցվածքները ևս մեր երկրում համաչափ զարգանան։ 11.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-11T18:28+0400
2025-10-11T18:28+0400
2025-10-11T18:28+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
զբոսաշրջություն
զբոսաշրջության նորարարության և զարգացման (զնզ) ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0b/94519351_0:84:1600:984_1920x0_80_0_0_16002bee724506e47fd5ff0229586f0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik․ Զբոսաշրջության ոլորտի գլխավոր խնդիրը համախմբվածությունն է. միասին ցավոտ խնդիրների մասին խոսելիս ձայնն ավելի լսելի է դառնում, իսկ աշխատանքը՝ ավելի արդյունավետ։ Այս նպատակով էր, որ ուղիղ 1 տարի առաջ հիմնադրվեց Զբոսաշրջության նորարարության և զարգացման (ԶՆԶ) ֆեդերացիան։Համահիմնադիր և նախագահ Ալինա Պետրոսյանի խոսքով՝ 1 տարին երկար ժամանակ չէ, առայժմ ֆեդերացիան 60-ից ավելի անդամ ունի, սակայն համախմբվածության շնորհիվ կարողացել են Հայաստանում և Հայաստանից դուրս մի շարք ինֆոտուրեր կազմակերպել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան տուրօպերատորների համար։ Դրա շնորհիվ հայաստանյան տուրօպերատորներы զբոսաշրջային նոր ուղղությունների են ծանոթացել՝ կարողանալով հայաստանցի զբոսաշրջիկին նոր պրոդուկտներ առաջարկել։ Մյուս կողմից էլ այլ երկրների տուրօպերատորները հնարավորություն են ստացել բացահայտելու հայաստանյան զբոսաշրջային գրավչությունը։ Օրինակ, նախորդ տարի ֆեդերացիան տեղական տուրօպերատորների համար կարողացավ ինֆոտուր կազմակերպել դեպի Հարավային Ամերիկա (իսկ այս ուղղությունը հայաստանցի զբոսաշրջիկի համար դեռ շատ քիչ է բացահայտված), ու հակառակը։Հայկական հյուրասիրության թանկ գինը, կամ ինչու ռուսաստանցիները Հայաստան չեն գալիս«Ոլորտում բազմաթիվ անելիքներ կան: Մենք փորձել ենք վեր հանել բոլոր խնդիրներն ու զբոսաշրջային ընկերությունների ձայնը նաև կառավարությանը հասցնել, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների հետ կապված, որպեսզի խնդիրները լուծելու փոխարեն նորերը չառաջանան։ Մեր առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ կրթությունն է, շեշտը դրել ենք ոլորտի կրթական մակարդակը բարձրացնելու վրա»,- նշում է Ալինա Պետրոսյանը։Ֆեդերացիայի աշխատանքային կարևոր ուղղություններից մեկը տուրիզմի համաչափ զարգացումն է։ Այսօր տարբեր ինֆոտուրեր, ոլորտային դասընթացներ, հանդիպումներ կազմակերպվում են երևանյան տուրօպերատորների ներգրավմամբ, ու մարզային ընկերությունները հաճախ դուրս են մնում շղթայից։ Սա այն խնդիրներից մեկն է, որի լուծման ուղղությամբ ևս աշխատանք է կատարվել։«Զորաց քարերի» մոտ կտեղադրվի մոդուլային շենք` զբոսաշրջիկների սպասարկման նպատակով«Մենք աշխատում ենք, որ մարզային բոլոր ենթակառուցվածքները ներգրավված լինեն գործընթացում՝ ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլև հյուրանոցները, ռեստորանները, որ ամեն ինչ Երևանում չկենտրոնանա»,- նշում է ֆեդերացիայի մարզային տուրիզմի բաժնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը։Նրա խոսքով՝ ընդամենն օրեր առաջ ֆեդերացիայի ջանքերով հյուրընկալել են Սանկտ Պետերբուրգից ժամանած տուրօպերատորների, որոնք շրջել ու բացահայտել են Գյումրին և Լոռին։ Հերթական ռեկորդը. 10 ամսում ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ է այցելել ՀայաստանՖեդերացիայում մտածում են նաև մարզային կենտրոններ հիմնելու մասին, որոնց օգնությամբ տեղում կկարողանան ավելի ակտիվ աշխատանք իրականացնել։ Ասում են` մարզերում մեծ պոտենցիալ կա, որը հաճախ անտեսված է մնում։ Նաիրան հիշեցնում է՝ հիմա հնարավոր է Գյումրուց նաև Կիպրոս ուղևորվել, ու սա ավելի հաճախ ու հարմարավետ ճամփորդելու հնարավորություն է ոչ միայն շիրակցիների, այլև մոտակա մարզերի, նաև Ջավախքի բնակիչների համար։Գյումրուց Կիպրոս և հակառակ ուղղությամբ թռիչքները կնպաստեն նաև այս շրջաններում ենթակառուցվածքների զարգացմանը։ Նաիրա Գրիգորյանի խոսքով՝ տուօպերատորներից մեկը արդեն իսկ որոշել է Ամանորին Գյումրուց դեպի Եգիպտոս ուղիղ չվերթեր գործարկել։ Հույս ունի, որ աստիճանաբար ավելի շատ ավիաընկերություններ և տուրօպերատորներ կհասկանան, որ Գյումրին հրաշալի վայր է, որտեղից կարելի է թռիչքներ գործարկել և բացահայտել աշխարհը։Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարունակում է հետաքրքիր ուղղություն լինել աշխարհի տարբեր երկրների համար, ընդ որում՝ ամբողջ տարին։ «Մայլեռ» ռեզորթի կոմերցիոն զարգացման տնօրեն Օնիկ Առաքելյանի խոսքով՝ ամենից շատ զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, նրանց հաջորդում են Պարսից ծոցի երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից, Կատարից ժամանած հյուրերը, մեծ հետաքրքրություն կա նաև իրանցիների կողմից։Հայաստանն այսօր կարողանում է աշխարհի զարգացած զբոսաշրջային ուղղություններին մրցունակ ծառայություններ առաջարկել, ինչպիսիք, օրինակ, կարելի է ֆրանսիական Ալպերում տեսնել ու վայելել։ Այս հարցում Առաքելյանն առաջնահերթ նշում է արհեստական ձյունը։ Ձնագոյացման համակարգերը կարող են 12 ժամում սարերը պատել 10-12սմ բարձրությամբ ձյան շերտով՝ այդպիսով նաև մի քանի ամսով երկարացնելով ձմեռային տուրիզմի սեզոնը։Ռուսաստանցիները ո՞ր երկրներում են հանգստացել այս ամռանը. Հայաստանը տասնյակում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0b/94519351_89:0:1512:1067_1920x0_80_0_0_31fe3ad3e9ab4849122a8b48d1aef9da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , զբոսաշրջության նորարարության և զարգացման (զնզ) ֆեդերացիա
զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , զբոսաշրջության նորարարության և զարգացման (զնզ) ֆեդերացիա
Միասին կարելի է ավելի շատ հարց լուծել․ ինչպես է ԶՆԶ ֆեդերացիան համախմբել տուրիզմի ոլորտը
Զբոսաշրջության զարգացման համար կարևոր է, որ ենթակառուցվածքները ևս մեր երկրում համաչափ զարգանան։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik․ Զբոսաշրջության ոլորտի գլխավոր խնդիրը համախմբվածությունն է. միասին ցավոտ խնդիրների մասին խոսելիս ձայնն ավելի լսելի է դառնում, իսկ աշխատանքը՝ ավելի արդյունավետ։ Այս նպատակով էր, որ ուղիղ 1 տարի առաջ հիմնադրվեց Զբոսաշրջության նորարարության և զարգացման (ԶՆԶ) ֆեդերացիան։
Համահիմնադիր և նախագահ Ալինա Պետրոսյանի խոսքով՝ 1 տարին երկար ժամանակ չէ, առայժմ ֆեդերացիան 60-ից ավելի անդամ ունի, սակայն համախմբվածության շնորհիվ կարողացել են Հայաստանում և Հայաստանից դուրս մի շարք ինֆոտուրեր կազմակերպել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան տուրօպերատորների համար։ Դրա շնորհիվ հայաստանյան տուրօպերատորներы զբոսաշրջային նոր ուղղությունների են ծանոթացել՝ կարողանալով հայաստանցի զբոսաշրջիկին նոր պրոդուկտներ առաջարկել։ Մյուս կողմից էլ այլ երկրների տուրօպերատորները հնարավորություն են ստացել բացահայտելու հայաստանյան զբոսաշրջային գրավչությունը։ Օրինակ, նախորդ տարի ֆեդերացիան տեղական տուրօպերատորների համար կարողացավ ինֆոտուր կազմակերպել դեպի Հարավային Ամերիկա (իսկ այս ուղղությունը հայաստանցի զբոսաշրջիկի համար դեռ շատ քիչ է բացահայտված), ու հակառակը։
«Ոլորտում բազմաթիվ անելիքներ կան: Մենք փորձել ենք վեր հանել բոլոր խնդիրներն ու զբոսաշրջային ընկերությունների ձայնը նաև կառավարությանը հասցնել, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների հետ կապված, որպեսզի խնդիրները լուծելու փոխարեն նորերը չառաջանան։ Մեր առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ կրթությունն է, շեշտը դրել ենք ոլորտի կրթական մակարդակը բարձրացնելու վրա»,- նշում է Ալինա Պետրոսյանը։
Ֆեդերացիայի աշխատանքային կարևոր ուղղություններից մեկը տուրիզմի համաչափ զարգացումն է։ Այսօր տարբեր ինֆոտուրեր, ոլորտային դասընթացներ, հանդիպումներ կազմակերպվում են երևանյան տուրօպերատորների ներգրավմամբ, ու մարզային ընկերությունները հաճախ դուրս են մնում շղթայից։ Սա այն խնդիրներից մեկն է, որի լուծման ուղղությամբ ևս աշխատանք է կատարվել։
«Մենք աշխատում ենք, որ մարզային բոլոր ենթակառուցվածքները ներգրավված լինեն գործընթացում՝ ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլև հյուրանոցները, ռեստորանները, որ ամեն ինչ Երևանում չկենտրոնանա»,- նշում է ֆեդերացիայի մարզային տուրիզմի բաժնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ընդամենն օրեր առաջ ֆեդերացիայի ջանքերով հյուրընկալել են Սանկտ Պետերբուրգից ժամանած տուրօպերատորների, որոնք շրջել ու բացահայտել են Գյումրին և Լոռին։
Ֆեդերացիայում մտածում են նաև մարզային կենտրոններ հիմնելու մասին, որոնց օգնությամբ տեղում կկարողանան ավելի ակտիվ աշխատանք իրականացնել։ Ասում են` մարզերում մեծ պոտենցիալ կա, որը հաճախ անտեսված է մնում։
Նաիրան հիշեցնում է՝ հիմա հնարավոր է Գյումրուց նաև Կիպրոս ուղևորվել, ու սա ավելի հաճախ ու հարմարավետ ճամփորդելու հնարավորություն է ոչ միայն շիրակցիների, այլև մոտակա մարզերի, նաև Ջավախքի բնակիչների համար։
Գյումրուց Կիպրոս և հակառակ ուղղությամբ թռիչքները կնպաստեն նաև այս շրջաններում ենթակառուցվածքների զարգացմանը։ Նաիրա Գրիգորյանի խոսքով՝ տուօպերատորներից մեկը արդեն իսկ որոշել է Ամանորին Գյումրուց դեպի Եգիպտոս ուղիղ չվերթեր գործարկել։ Հույս ունի, որ աստիճանաբար ավելի շատ ավիաընկերություններ և տուրօպերատորներ կհասկանան, որ Գյումրին հրաշալի վայր է, որտեղից կարելի է թռիչքներ գործարկել և բացահայտել աշխարհը։
Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարունակում է հետաքրքիր ուղղություն լինել աշխարհի տարբեր երկրների համար, ընդ որում՝ ամբողջ տարին։ «Մայլեռ» ռեզորթի կոմերցիոն զարգացման տնօրեն Օնիկ Առաքելյանի խոսքով՝ ամենից շատ զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, նրանց հաջորդում են Պարսից ծոցի երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից, Կատարից ժամանած հյուրերը, մեծ հետաքրքրություն կա նաև իրանցիների կողմից։
Հայաստանն այսօր կարողանում է աշխարհի զարգացած զբոսաշրջային ուղղություններին մրցունակ ծառայություններ առաջարկել, ինչպիսիք, օրինակ, կարելի է ֆրանսիական Ալպերում տեսնել ու վայելել։ Այս հարցում Առաքելյանն առաջնահերթ նշում է արհեստական ձյունը։ Ձնագոյացման համակարգերը կարող են 12 ժամում սարերը պատել 10-12սմ բարձրությամբ ձյան շերտով՝ այդպիսով նաև մի քանի ամսով երկարացնելով ձմեռային տուրիզմի սեզոնը։