00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հյուրասիրության թանկ գինը, կամ ինչու ռուսաստանցիները Հայաստան չեն գալիս

© Sputnik / Aram NersesyanԳինու բաժակ. արխիվային լուսանկար
Գինու բաժակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2024
Բաժանորդագրվել
Տուրիզմը ՀՀ–ում թանկանում է, պետությունը չի մասնակցում ՌԴ–ում զբոսաշրջության ցուցահանդեսներին։ Զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ոլորտում առաջացած դժվարությունները։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան տուրիզմը թանկացել է։ Գնաճը հատկապես զգալի է ռուսաստանցի հյուրերի համար, քանի որ ՀՀ–ում գրանցված ընդհանուր թանկացումներին այս դեպքում ավելանում է նաև ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքի կայունացումը։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
«2-3 տարի առաջ ռուբլին բոլորովին այլ գին ուներ դրամի նկատմամբ։ Հիմա, բնականաբար, ՌԴ քաղաքացիների համար մեր տուրիստական փաթեթները զգալիորեն թանկացել են։ Տուրիստները գներից բողոքում են, և նրանց բողոքը նաև արտահայտվում է նրանով, որ զերծ են մնում Հայաստան գալուց»,– փաստում է մասնագետը։
ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 24 հազարով. սեպտեմբերի վիճակագրություն
Վլադիմիր Գևորգյանը հիշեցնում է, որ ՌԴ–ից Հայաստան տուրիստական մեծ ներհոսք նկատվեց 2017թ–ից, երբ ՌԴ քաղաքացիներին հնարավորություն տրվեց ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան։ Զբոսաշրջային այցերի թիվը զգալիորեն ավելացավ նաև 2022թ–ի ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ու ՌԴ քաղաքացիների նկատմամբ արևմտյան սահմանափակումների արդյունքում։ 2023թ–ից, սակայն, ՌԴ–ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է։ Նվազել է նաև ՌԴ–ում ժամանակավոր բնակություն հաստատած ՌԴ քաղաքացիների թիվը։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը զբոաշրջային հոսքերի կրճատումը միայն գների թանկացմամբ չի պայմանավորում։ Նրա համոզմամբ` այստեղ նաև պետական մոտեցման խնդիր կա։
«Մենք սկսել ենք չմասնակցել պետական մակարդակով ՌԴ–ում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսներին և տարատեսակ միջոցառումներին, ինչը ևս որոշակի բացասական ազդեցություն է ունենում, որովհետև երկիրը պետք է տարին 1-2 անգամ իր հիմնական զբոսաշրջային ցանկալի երկրներում ներկայացված լինի։ Իսկ մենք այդ մասով, գոնե իմ ունեցած ինֆորմացիայով, ոչինչ չենք անում»,– նշում է Գևորգյանը։
Նա հիշեցնում է, որ Հայաստանն արդեն երկրորդ տարին է` չի մասնակցում Մոսկվայում անցկացվող «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Այնինչ նման թիրախային միջոցառումներին մասնակցելով` Հայաստանը, փորձագետի համոզմամբ, կկարողանար ներկայացնել իր զբոսաշրջային գրավչությունն ու մեղմել թանկացման առաջացրած բացասական ազդեցությունը։
Վլադիմիր Գևորգյանի դիտարկմամբ` Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է հատկապես գաստրոուրիզմի շատ բարենպաստ պայմաններ, բարձրակարգ սպասարկում, բարձրակարգ ռեստորաններ` տարաբնույթ ծառայություններով ու բազմազան խոհանոցով, նաև բնության, մշակույթի ու հյուրասիրության անկրկնելի համադրություն։
«Մենք պետք է համադրենք մեր մշակույթը, խոհանոցը, պատմամշակութային վայրերը և, իհարկե, մեր ժողովուրդը, որը սիրում է զբոսաշրջիկ, որը բարեհամբույր է, հյուրասեր է։ Ցանկացած զբոսաշրջիկ, ում հարցնում ենք` ինչո՞ւ պետք է նորից Հայաստան վերադառնա, առաջին հերթին նշում է մեր ժողովրդի հյուրասիրությունն ու բարեհամբույր վերաբերմունքը»,– ընդգծում է փորձագետը։
Իհարկե, այս դրական հանգամանքները, նրա գնահատմամբ, բավարար չեն դեպի Հայաստան ուղևորության թանկությունը մեղմելու համար։
«Իմ նշած ոչ գնային գործոնները մեզ մոտ բավականին դրական դինամիկա ունեն։ Բայց վերջնահաշվարկում պետք է նշել, որ գինը թելադրող է։ Եվ, եթե մենք ցանկանում ենք մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ ընդունել, պետք է պետական քաղաքականությունն այնպիսին լինի, որ զբոսաշրջային ընկերություններին տրամադրեն տարբեր` հարկաբյուջետայինից մինչև դրամավարկային գործիքներ, որպեսզի մեր փաթեթները գնային առումով լինեն ավելի մրցունակ»,– արձանագրում է Վլադիմիր Գևորգյանը։
Հիշեցնենք` Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ` 2023 թ. սեպտեմբերի 260 618–ի փոխարեն, այսինքն՝ շուրջ 24 000–ով պակաս։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 43%–ը Ռուսաստանից են, 12%–ը` Վրաստանից, 8%ը` Իրանից, ինչը վկայում է, որ ՌԴ–ից այցելուների ներհոսքի էական կրճատումը լուրջ ազդեցություն կունենա նաև ամբողջ ոլորտի վրա։
Հայաստանի զբոսաշրջային բեկումը. երկիրը դառնում է ԵԱՏՄ–ի նոր առաջատարը
Լրահոս
0