https://arm.sputniknews.ru/20251011/em-aviacivon-sev-cucakum-hajastani-mnal---chmnalu-harcy-parz-kdarna-nvojemberin-94496706.html
ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ - չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին
ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ - չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին
Sputnik Արմենիա
Եվրոպական հանձնաժողովի կողմից այս տարվա սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց։ 11.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-11T09:55+0400
2025-10-11T09:55+0400
2025-10-11T09:55+0400
ավիացիա
քաղավիացիայի կոմիտե
հայաստան
սև ցուցակ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cacd82fb0172f8c07a40aec213a53a18.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող։Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը բոլոր հայկական ավիաընկերություններին ներառել էր թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում է, որ Հայաստանի փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելք՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Դրան համապատասխան՝ հայկական և եվրոպական ավիաընկերությունները երկրների միջև ազատ թռիչքների իրավունք ստացան։ Սակայն համաձայնագրի իրագործումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հայաստանը կշարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_480:0:1920:1080_1920x0_80_0_0_402604784950547471636729c6a83e19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիացիա, քաղավիացիայի կոմիտե, հայաստան, սև ցուցակ, եվրամիություն
ավիացիա, քաղավիացիայի կոմիտե, հայաստան, սև ցուցակ, եվրամիություն
ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ - չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին
Եվրոպական հանձնաժողովի կողմից այս տարվա սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։
«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։
ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։
«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։
Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը բոլոր հայկական ավիաընկերություններին ներառել էր
թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում է, որ Հայաստանի փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելք՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։
Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Դրան համապատասխան՝ հայկական և եվրոպական ավիաընկերությունները երկրների միջև ազատ թռիչքների իրավունք ստացան։ Սակայն համաձայնագրի իրագործումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հայաստանը կշարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։