https://arm.sputniknews.ru/20251010/trampi-ughin-nvor-hnaravvorutjunner-e-bacum-aph-i-hamar-pashinjan-94464327.html
«Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար․ Փաշինյան
«Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացումը կնպաստի ԱՊՀ–ի շրջանակում տնտեսական կապերի ամրապնդմանը 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T12:49+0400
2025-10-10T12:49+0400
2025-10-10T12:52+0400
հայաստան
տաջիկստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94462885_17:0:1263:701_1920x0_80_0_0_650f6b199a5db508a43f5a8d25b7cf94.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար։ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմա Աթայի հռչակագիրը։ Անդրադառնալով օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունվել է հռչակագիր, որում ամրագրված է` Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են դեպի պայծառ ապագա գնալու հեռանկարը, որը կապ չի ունենա անցյալի հակամարտության հետ։ՀՀ վարչապետի խոսքով` նույն հռչակագրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը նպաստելու համար երկու երկրների միջև կբացվեն տրանսպորտային հաղորդակցությունները` ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի վրա։«Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ ՀՀ համար միջազգային և ներպետական փոխադրումների համար փոխադարձ առավելություններով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։Նա հավելեց` արձանագրվել է նաև, որ Հայաստանը աշխատելու է ԱՄՆ–ի և 3–րդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տրանսպորտային նախագծի շրջանակները մշակելու ուղղությամբ:Նրա խոսքով` «Թրամփի ուղին» նաև նոր հնարավորություններ է բացում դեպի ԱՊՀ երկրներ արտահանման և ներմուծման համար:ՀՀ վարչապետը նաև ասաց, որ վաշինգտոնյան գագաթնաժողովից առաջ` դեռևս այս տարվա մարտ ամսին, Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որում հղում կա նաև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին։ Նա հիշեցրեց, որ այս հռչակագրի հիման վրա 2024 թ. սահմանազատվել է երկու երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն և կվավերացնեն նաև այս համաձայնագիրը։«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի օրակարգային հարցերը սպառված են. մենք դեռ պետք է փոխադարձ առևտուր, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր հաստատենք, հումանիտար հարցեր լուծենք։ Դա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով տարիների թշնամանքը։ Հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ հարցերը աստիճանաբար կլուծվեն»,– հայտարարեց նա։Հիշեցնենք` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն գործնական փոխգործակցությանն առնչվող հարցեր և կորոշվեն կազմակերպության առաջնահերթ ուղղությունները առաջիկա տարիների համար: Բացի այդ, երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ: Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել մի շարք առանցքային փաստաթղթեր, այդ թվում` 2026-2030թթ. ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հաստատել «ԱՊՀ+» ձևաչափի հիմնումը և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին առընթեր դիտորդի կարգավիճակ տալը:
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Премьер-министр Никол Пашинян выступает с речью во время заседания совета глав государств СНГ
Sputnik Արմենիա
Премьер-министр Никол Пашинян выступает с речью во время заседания совета глав государств СНГ
2025-10-10T12:49+0400
true
PT8M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94462885_173:0:1108:701_1920x0_80_0_0_2cf5de611d0e7c0bbdee754dec3074cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաջիկստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), видео
հայաստան, տաջիկստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), видео
«Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար․ Փաշինյան
12:49 10.10.2025 (Թարմացված է: 12:52 10.10.2025) Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացումը կնպաստի ԱՊՀ–ի շրջանակում տնտեսական կապերի ամրապնդմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար։ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմա Աթայի հռչակագիրը։ Անդրադառնալով օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունվել է հռչակագիր, որում ամրագրված է` Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են դեպի պայծառ ապագա գնալու հեռանկարը, որը կապ չի ունենա անցյալի հակամարտության հետ։
ՀՀ վարչապետի խոսքով` նույն հռչակագրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը նպաստելու համար երկու երկրների միջև կբացվեն տրանսպորտային հաղորդակցությունները` ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի վրա։
«Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ ՀՀ համար միջազգային և ներպետական փոխադրումների համար փոխադարձ առավելություններով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց` արձանագրվել է նաև, որ Հայաստանը աշխատելու է ԱՄՆ–ի և 3–րդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տրանսպորտային նախագծի շրջանակները մշակելու ուղղությամբ:
«Այս նախագիծը Հայաստանին հնարավորություն է ընձեռում երկաթուղային և այլ տրանսպորտային հաղորդակցություններ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ այլ պետական մասնակիցների հետ: Սա էական փոփոխություն է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը»,– ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով` «Թրամփի ուղին» նաև նոր հնարավորություններ է բացում դեպի ԱՊՀ երկրներ արտահանման և ներմուծման համար:
ՀՀ վարչապետը նաև ասաց, որ վաշինգտոնյան գագաթնաժողովից առաջ` դեռևս այս տարվա մարտ ամսին, Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որում հղում կա նաև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին։ Նա հիշեցրեց, որ այս հռչակագրի հիման վրա 2024 թ. սահմանազատվել է երկու երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն և կվավերացնեն նաև այս համաձայնագիրը։
«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի օրակարգային հարցերը սպառված են. մենք դեռ պետք է փոխադարձ առևտուր, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր հաստատենք, հումանիտար հարցեր լուծենք։ Դա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով տարիների թշնամանքը։ Հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ հարցերը աստիճանաբար կլուծվեն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում
մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։
Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն գործնական փոխգործակցությանն առնչվող հարցեր և կորոշվեն կազմակերպության առաջնահերթ ուղղությունները առաջիկա տարիների համար: Բացի այդ, երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ: Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել մի շարք առանցքային փաստաթղթեր, այդ թվում` 2026-2030թթ. ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հաստատել
«ԱՊՀ+» ձևաչափի հիմնումը և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին առընթեր դիտորդի կարգավիճակ տալը: