https://arm.sputniknews.ru/20251010/pek-nakhkin-nakhagah-vardan-harutjunjani-kalanqi-zhamkety-erkaracvec-evs-mek-amsvov-94490127.html
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբանի` կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T18:39+0400
2025-10-10T18:39+0400
2025-10-10T18:48+0400
վարդան հարությունյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94496311_0:10:1601:910_1920x0_80_0_0_6611f249d1487e35b66718fed9de9fab.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը։Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։«Որոշումը կայացվել է հոկտեմբերի 7–ին։ Կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Պատրաստվում ենք վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ենք ներկայացնելու»,–ասաց Անդրիկյանը։Հիշեցնենք` Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94496311_67:0:1487:1065_1920x0_80_0_0_7709645b286e5bb01ef1cb553337ee50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան հարությունյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կալանք
վարդան հարությունյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), կալանք
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
18:39 10.10.2025 (Թարմացված է: 18:48 10.10.2025) Ըստ փաստաբանի` կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։
«Որոշումը կայացվել է հոկտեմբերի 7–ին։ Կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Պատրաստվում ենք վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ենք ներկայացնելու»,–ասաց Անդրիկյանը։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է
«Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: