https://arm.sputniknews.ru/20251010/melanja-trampy-putini-timi-het-ashkhatum-e-ukrainaci-erekhanerin-veradardznelu-harci-shurj-94496547.html
Մելանյա Թրամփը Պուտինի թիմի հետ աշխատում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու հարցի շուրջ
Մելանյա Թրամփը Պուտինի թիմի հետ աշխատում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու հարցի շուրջ
Sputnik Արմենիա
Խոսքը Ուկրաինայում հակամարտության պատճառով ընտանիքներից բաժանված երեխաների մասին է։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T20:21+0400
2025-10-10T20:21+0400
2025-10-10T20:37+0400
մելանյա թրամփ
ուկրաինա
երեխա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92452047_0:0:1600:901_1920x0_80_0_0_72b1d4d5a351ff8ff77b1c699622486c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատասխանել է իբր առևանգված ուկրաինացի երեխաների մասին իր նամակին, և ինքն այդ հարցով աշխատում է Պուտինի թիմի հետ:ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ վերջին օրերին 8 երեխա վերադարձել են իրենց ընտանիքներ:Օգոստոսին հրապարակվել էր Մելանյայի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա կոչ է անում պաշտպանել երեխաներին: Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն անձամբ է Մելանյայի նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում:Ավելի վաղ ուկրաինական կողմը Ռուսաստանին էր փոխանցել Ուկրաինայից իբր առևանգված 339 երեխաների ցուցակը։ Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ուկրաինական ցուցակից մեծ թվով երեխաներ երբեք չեն եղել Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, պարզվել է, որ ցուցակից 50 ազգանուն պատկանում է մեծահասակներին։ Ընդ որում, երեխաների մի մասն արդեն վերադարձել են Ուկրաինա, այդ աշխատանքը շարունակվում է։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92452047_177:0:1600:1067_1920x0_80_0_0_20decf419fc6c0b01aecce07b3360c96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մելանյա թրամփ, ուկրաինա, երեխա, վլադիմիր պուտին
մելանյա թրամփ, ուկրաինա, երեխա, վլադիմիր պուտին
Մելանյա Թրամփը Պուտինի թիմի հետ աշխատում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու հարցի շուրջ
20:21 10.10.2025 (Թարմացված է: 20:37 10.10.2025) Խոսքը Ուկրաինայում հակամարտության պատճառով ընտանիքներից բաժանված երեխաների մասին է։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատասխանել է իբր առևանգված ուկրաինացի երեխաների մասին իր նամակին, և ինքն այդ հարցով աշխատում է Պուտինի թիմի հետ:
«Իմ ներկայացուցիչն աշխատում է անմիջականորեն նախագահ Պուտինի թիմի հետ, որպեսզի ապահովի երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ»,-ասել է նա՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը:
ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ վերջին օրերին 8 երեխա վերադարձել են իրենց ընտանիքներ:
Օգոստոսին հրապարակվել էր
Մելանյայի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա կոչ է անում պաշտպանել երեխաներին: Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն անձամբ է Մելանյայի նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Ավելի վաղ ուկրաինական կողմը Ռուսաստանին էր փոխանցել Ուկրաինայից իբր առևանգված 339 երեխաների ցուցակը։ Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ուկրաինական ցուցակից մեծ թվով երեխաներ երբեք չեն եղել Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, պարզվել է, որ ցուցակից 50 ազգանուն պատկանում է մեծահասակներին։ Ընդ որում, երեխաների մի մասն արդեն վերադարձել են Ուկրաինա, այդ աշխատանքը շարունակվում է։