00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հոգեբանական ազդեցություն է թողել 44–օրյա պատերազմը հասարակության վրա. հետազոտություն

© Sputnik / Astx SukiasyanՄասնագիտական քննարկման ժամանակ
Մասնագիտական քննարկման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2025
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 10–ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Հայաստանում վերապատրաստված ավելի քան 100 հոգեբաններ և սոցիալական աշխատողներ 2026 թվականից իրենց անվճար ծառայությունը կմատուցեն անուղղակի կամ ուղղակի կերպով պատերազմի հետևանքները կրող անձանց։
44–օրյա պատերազմը հայ հասարակության վրա հոգեբանական ծանր ազդեցություն է թողել, որի մասին փաստում են Հայաստանում հոգեբանների անցկացրած հետազոտությունները։ Այս մասին Հոգեկան առողջության համաշխարհային օրը «Պատերազմի հոգեբանական հետևանքները և վերականգնման լուծումներ» թեմայով մասնագիտական քննարկման ժամանակ ներկայացրին բանախոսները։
«5217 մասնակիցների շրջանում անցկազված անկետաների լրացման մեթոդով, տարբեր թեստերով վերլուծել ենք, որ հարցվածների շուրջ 17․3 %-ը ունի «ծանր մակարդակի դեպրեսիայի ցուցանիշ», ինչը բավականին մեծ թիվ է։ Հարցվողների մոտ 46 %–ն ունեն միջինից բարձր դեպրեսիայի մակարդակ։ Հետաքրքրական է, որ սեռով պայմանավորված առանձնահատուկ տատանումներ չկան, 2 դեպքում է գրեթե հավասար է»,–ասաց «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։
Նրա խոսքով` սոցիալական կարգավիճակը ևս ազդում է մարդկանց հոգեկան առողջության վրա։ Օրինակ, թոշակառուները, հաշմանդամները և գործազուրկները ունեն ավելի ծանր դեպրեսիայի ցուցանիշներ, մինչդեռ ավելի երիտասարդ, աշխատող անձանց մոտ դեպրեսիայի մակարդակն ավելի ցածր է։
«Ակնհայտ է՝ այն մարդիկ, ովքեր առերեսվել են պատերազմին կամ մասնակցել են կամ իրենց հարազատն է մասնակցել կամ կրել են պատերազմի հետևանքները, տեղահանվել են կամ ընդունել են տեղահանված մարդկանց, նրանց շրջանում ավելի բարձր է դեպրեսիայի մակարդակը»,–ասաց նա։
Խաչիկյանի խոսքով` բավականին պրոբլեմատիկ իրավիճակ է ստեղծվել տրավմատիկ սթրեսային խանգարման տեսանկյունից, քանի որ ծանր դեպքերը կազմում են հարցվածների կեսից ավելին` 50․5 %-ը։ Պատերազմի մասնակիցների շրջանում ավելի խնդրահարույց իրավիճակ է։ Այն մարդիկ, ովքեր պատերազմի հետ ուղղակի առնչություն ունեցել, նրանց 40 %-ի մոտ արձանագրվել է բարձր մակարդակի տրավմատիկ սթրեսային խանգարում։
Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանն էլ շեշտեց, որ հետազոտական տվյալները փաստում են` ժամանակը չի բուժում, և մասնագիտական միջամտությունը խիստ անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր անուղղակի կամ ուղղակի կերպով կրում են պատերազմի հետևանքները։
«Նախորդ ամիսներին հիմնադրամը 100-ավոր անձանց հոգևոր հոգեբանական աջակցություն է տրամադրել, և այդ իրականացված փոքրիկ ծրագրերի արդյունքում փաստվել է մեր մեթոդի, մշակված ծրագրերի բարձր արդյունավետությունը։ Առաջիկայում հիմնադրամը վերապատրաստելու է 100–ից ավելի հոգեբանների և սոցիալական աշխատողների՝ այն մեթոդով, որ հիմնադրամը ստեղծել հայաստանյան և միջազգային լավագույն մասնագետների անմիջական մասնակցությամբ։ Վերապատրաստված մասնագետներն արդեն 2026 թվականից հոգեբանական անվճար ծառայություն կտրամադրեն բոլոր այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը»,–ասաց Նիկողոսյանը։
Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում դպրոց գնալ. «Հարց հոգեբանին»
Նա հավելեց, որ հիմնադրամի կայքում հրապարակված են հայերեն թարգմանված հոգեկան առողջության միջազգային թեստեր, և նրանք, ովքեր ուզում են իրենց հոգեվիճակի գնահատում իրականացնել, կարող են անանուն կերպով լրացնել դրանք, որոնց արդյունքում պարզ կլինի, արժե դիմել մասնագետի, թե ոչ։
Հիմնադրամի ծրագրերին նախորդ 3 տարիների ընթացքում 4000 մարդ է մասնակցել։
Հոգեբան-փորձագետ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանն էլ շեշտեց, որ հանրության հոգեկան առողջությունը առաջնային դեր ունի, քանի որ կանխորոշում է ազգի հեռանկարը և ապագան։
Նա շեշտեց, որ շատ կարևոր է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները լուծել մանկապարտեզի, դպրոցի մակարդակից, քանի որ հայ հասարակության մեջ այդ խնդիրը միշտ չի, որ միանշանակ է ընդունվում։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծերի տարած տրավմաները խիստ և սուր արձագանքներ են ստացել երեխաների հոգեկան աշխարհում։ Մենք շատ զգույշ պետք է վերաբերվենք մեր նոր սերնդին, այն իմաստով, որ մեր տրավմաները չփոխանցենք նրանց»,–շեշտեց Գասպարյանը։
Հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում վերջին տարիներին է ձևավորվել, սակայն դեռ չի ամրապնդել իր դիրքերը։ Մարդիկ կարող են ընդունել, որ ունեն տարբեր հիվանդություններ՝ աչքից մինչև սիրտ, սակայն երբ խոսքը հոգեկան առողջությանն է վերաբերում, անտեսում են, հուսալով, որ «ժամանակը կբուժի», մինչդեռ հոգեկան տրավմաները իրենց մասին պարբերաբար հիշեցնում են։
Լրահոս
0