https://arm.sputniknews.ru/20251010/baqvum-haj-gerineri-datavarutjuny-ksharunakvi-hvoktemberi-13-in-94501672.html
Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին
Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին
Sputnik Արմենիա
Բաքվի դատարանում քննել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկինում արված հայտարարությունները։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T22:28+0400
2025-10-10T22:28+0400
2025-10-16T22:02+0400
բաքու
հայ գերիներ, անհետ կորածներ
դատ
արցախ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94498894_0:62:1191:732_1920x0_80_0_0_eac50214317db2a62f62a369bd1f5b2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ։ Մասնավորապես` քննության առարկա է դարձել արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկինում արված հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արել են հայ պաշտոնյաները։Ըստ ադրբեջանցիների`Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։Նիստը նախագահող դատավորը հայտնել է, թե գործով իբրև 340 «տուժողները» դիմել են դատարան՝ նշելով, որ չեն կարողանա մասնակցել դատական գործընթացին և խնդրել են քննել նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքները։Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին
բաքու
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94498894_66:0:1125:794_1920x0_80_0_0_e630b3b8f4e071c0e541758e2ad12504.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին
22:28 10.10.2025 (Թարմացված է: 22:02 16.10.2025) Բաքվի դատարանում քննել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկինում արված հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ։ Մասնավորապես` քննության առարկա է դարձել արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկինում արված հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արել են հայ պաշտոնյաները։
Ըստ ադրբեջանցիների`Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։
Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
Նիստը նախագահող դատավորը հայտնել է, թե գործով իբրև 340 «տուժողները» դիմել են դատարան՝ նշելով, որ չեն կարողանա մասնակցել դատական գործընթացին և խնդրել են քննել նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքները։
Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: