00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանն ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկը

Բաժանորդագրվել
Թաթոյանի խոսքով`«Միասնության թևեր» նշանակում է, որ պետք է իրար թև ու թիկունք լինել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Ինձ հարցնում էին` ինչո՞ւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- ասաց Թաթոյանը։
Նա ներկայացրեց ընտրվելու դեպքում իրենց տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության ծրագրերը։
«Անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստան. այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Ռազմավարական հիմնական սկզբունքներն են, որ ՀՀ-ն պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով։ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի որպես ուղեցույց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դերը տարածաշրջանում և աշխարհում։ Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու արտաքին քաղաքականություն՝ շահերի համադրման և ոչ թե հարմարվողականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնալով ազգային շահերին»,- նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ իրենց ուժը կարագացնի կապը քաղաքների և գյուղերի միջև ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։ Շեշտեց, որ պետք է հրաժարվել մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։
Դավիթ Անանյանն էլ հայտարարեց, որ ՀՀ–ն այլևս չի կարող զարգանալ հին մոդելով` սպառման և ներմուծման հաշվին, ժամանակն է փոխել տնտեսական մտածողությունը, ձևավորել նոր ազգային մոդել` ստեղծարար, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան։
© SputnikԴավիթ Անանյան
Бывший председатель Комитета государственных доходов Давид Ананян на брифинге, где Арман Татоян представляет свою партию Крылья единства (9 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2025
Դավիթ Անանյան
«Մեր նպատակը պարզ է, բայց համարձակ` Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով` համաշխարհային շուկաներում։ Մենք աշխարհին պետք է վաճառենք ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա, արդյունք։ Սա է մեր նոր տնտեսական քաղաքականությունը»,– ասաց նա։
Նախաձեռնության անդամ Մհեր Մեհրաբյանն էլ անդրադարձավ իշխանության առաջ քաշած «իրական Հայաստան» գաղափարին։
© SputnikՄհեր Մեհրաբյան
Мгер Меграбян на брифинге, где Арман Татоян представляет свою партию Крылья единства (9 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2025
Մհեր Մեհրաբյան
«Ասում են՝ եկեք հրաժարվեք ազգային երազանքից ու շարժվենք պրագմատիկ։ Հարց է առաջանում՝ այդ ե՞րբ ուրիշի տարածաշրջանային երազանքը դարձրին հայկական պրագմատիզմ կամ հայկական իրատեսականություն։ Առաջ են տանում իրական Հայաստանի կաղապարը, ոչ թե գաղափարը։ Նրանք ինչ-որ մի փուլում երազել են իրական Հայաստանի մասին։ Եռաբլուր... եռագույնի անհամար ստվերներում մեր որդիներն են։ Նայեք նրանց երազկոտ աչքերին ու պրագմատիկ պատասխանեք՝ ինչո՞ւ»,- ասաց նա, որի որդին՝ Արեն Մեհրաբյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
Կենացային քողածածկույթ է. քաղաքական վերլուծաբանը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին
Լրահոս
0