https://arm.sputniknews.ru/20251008/turqian-uzum-e-ogtagvortsvats-kvortsanichner-gnel-ev-khndranqvov-dimel-e-katarin-94372390.html
Թուրքիան ուզում է օգտագործված կործանիչներ գնել և խնդրանքով դիմել է Կատարին
Թուրքիան ուզում է օգտագործված կործանիչներ գնել և խնդրանքով դիմել է Կատարին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի հետ բանակցությունները առարկայական արդյունք չեն տվել, իսկ սեփական ինքնաթիռների արտադրությունն ուշանում է։ 08.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-08T13:02+0400
2025-10-08T13:02+0400
2025-10-08T13:03+0400
թուրքիա
կործանիչ
կատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45424379_0:0:3104:1746_1920x0_80_0_0_18cab040e85fd60cc24b48d5b02f62cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ուզում է օգտագործված «Eurofighter Typhoon» կործանիչներ գնել և վաճառքի խնդրանքով դիմել է Կատարին։ Այս մասին հայտնում է «Middle East Eye»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հնարավոր գործարքի մանրամասները քննարկելու նպատակով երեկ Դոհա են մեկնել պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն։Կատարի զինանոցում այդ կործանիչներից 24 միավոր կա։Անկարան վերջին տարիներին տարբերակներ է փնտրում իր ավիապարկը թարմացնելու համար, որի հիմքը կազմում են ամերիկյան F-16 ինքնաթիռների հնացած տարբերակները:ՌԴ օդատիեզերական ուժերի շարքերը համալրվել են նոր Սու-35Ս կործանիչներովՎերջին տարիներին Թուրքիան մշակում է սեփական «Kaan» կործանիչը, բայց առաջին նմուշները սպառազինության մեջ կարող են մտնել միայն 2030-ականներին: Թուրքիան նաև բրիտանացիների հետ է բանակցում 40 հատ «Eurofighter Typhoon» գնելու շուրջ, սակայն Լոնդոնի պահանջած գինը չի բավարարում Անկարային:Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիային հանեց հինգերորդ սերնդի F-35-ների արտադրության և գնման ծրագրից, երբ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերեց:Դրանից հետո Թուրքիան սկսեց ԱՄՆ-ի հետ քննարկել 40 հատ արդիականացված F-16 Block 70/72 գնելու հնարավորությունը, սակայն այդ քննարկումներն էլ դեռ արդյունք չեն տվել։ Թեման նույնիսկ քննարկվել է վերջերս Նյու Յորքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ:ԱՄՆ-ի «Hornet» կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ
թուրքիա
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45424379_0:0:2328:1746_1920x0_80_0_0_a74dbcd7e60736380383ef3d6542be5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, կործանիչ, կատար
Թուրքիան ուզում է օգտագործված կործանիչներ գնել և խնդրանքով դիմել է Կատարին
13:02 08.10.2025 (Թարմացված է: 13:03 08.10.2025) ԱՄՆ-ի հետ բանակցությունները առարկայական արդյունք չեն տվել, իսկ սեփական ինքնաթիռների արտադրությունն ուշանում է։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ուզում է օգտագործված «Eurofighter Typhoon» կործանիչներ գնել և վաճառքի խնդրանքով դիմել է Կատարին։ Այս մասին հայտնում է «Middle East Eye»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հնարավոր գործարքի մանրամասները քննարկելու նպատակով երեկ Դոհա են մեկնել պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն։
Կատարի զինանոցում այդ կործանիչներից 24 միավոր կա։
Անկարան վերջին տարիներին տարբերակներ է փնտրում իր ավիապարկը թարմացնելու համար, որի հիմքը կազմում են ամերիկյան F-16 ինքնաթիռների հնացած տարբերակները:
Վերջին տարիներին Թուրքիան մշակում է սեփական «Kaan» կործանիչը, բայց առաջին նմուշները սպառազինության մեջ կարող են մտնել միայն 2030-ականներին: Թուրքիան նաև բրիտանացիների հետ է բանակցում 40 հատ «Eurofighter Typhoon» գնելու շուրջ, սակայն Լոնդոնի պահանջած գինը չի բավարարում Անկարային:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիային հանեց հինգերորդ սերնդի F-35-ների արտադրության և գնման ծրագրից, երբ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերեց:
Դրանից հետո Թուրքիան սկսեց ԱՄՆ-ի հետ քննարկել 40 հատ արդիականացված F-16 Block 70/72 գնելու հնարավորությունը, սակայն այդ քննարկումներն էլ դեռ արդյունք չեն տվել։ Թեման նույնիսկ քննարկվել է վերջերս Նյու Յորքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ: