00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2018 թ. սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա որոշ փաստեր. Միկոյան

© Sputnik / Hovhannes ShoghikyanՀուշարձան՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հուշարձան՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2025
Բաժանորդագրվել
2025 թ. սեպտեմբերի 18–ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Մարտի 1-ի գործով վճիռը՝ արձանագրելով, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա որոշ փաստեր, որոնք էլ ՄԻԵԴ վճիռը դարձրել են խիստ կասկածելի և խոցելի ու վաղ թե ուշ այն վերանայման կարիք կունենա։ Այդ մասին այսօր Yerevan.Today–ին տված մեկնաբանության մեջ նշել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նա անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, որ հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին` Քոչարյանն ասել էր, որ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար, ու դա, ըստ հրապարակման, մոլորեցնող հայտարարություն է։
Միկոյանի փոխանցմամբ` Քոչարյանի միտքն այն է եղել, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից 2008 թ. մարտի 1–ին մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է եղել։
«ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռանկի և հրազենի կիրառումը, որոնք կարող էին վերաբերելի լինել այդ օրվա առաջին զոհի՝ ոստիկանության կապիտանի՝ պայթյունից զոհվելու, և ոստիկանության ծառայողի՝ հրազենից զոհվելու հանգամանքներին»,– ասված է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի մեկնաբանության մեջ։
Նա ընդգծել է, որ նաև ուղիղ հիշատակվել է, որ ցույցերը չեն կարող ամբողջությամբ դիտարկվել խաղաղ, ցուցարարներ են եղել, որ զբաղվել են բռնության գործողություններով՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցնելով պետական և մասնավոր սեփականությանը:
«Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում։ Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել դատարանին: Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդահնրապես ջանք չի գործադրել մարտի 1–ի մահվան դեպքերը բացահայտելու համար։ Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի»,– եզրափակել է Միկոյանը։
Հիշեցնենք, որ 14 տարի անց` 2025 թ. սեպտեմբերի 18–ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը՝ արձանագրելով, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։ Հայցը ՄԻԵԴ էր ընդունվել 2011-ի փետրվարին։
2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։
Լրահոս
0