https://arm.sputniknews.ru/20250918/hhn-petq-e-30-hazarakan-evrvo-pvokhhatucel-hajtatunerin-mied-i-vtshiry-marti-1-i-gvortsvov-93581936.html
ՀՀ–ն պետք է 30 հազարական եվրո փոխհատուցի հայտատուներին. ՄԻԵԴ-ի վճիռը՝ Մարտի 1-ի գործով
ՀՀ–ն պետք է 30 հազարական եվրո փոխհատուցի հայտատուներին. ՄԻԵԴ-ի վճիռը՝ Մարտի 1-ի գործով
Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ի կարծիքով Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T15:36+0400
2025-09-18T15:36+0400
2025-09-18T15:40+0400
մարտի 1
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/871/59/8715985_0:189:2965:1857_1920x0_80_0_0_917df7d81408582b45d4d85a0731e80f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. 14 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը` արձանագրելով, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։ Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման ներքո՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային տեսանկյունից:Հայցը ՄԻԵԴ էր ընդունվել 2011-ի փետրվարին։ Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Դատարանը գտել է, որ ուժի կիրառումը չէր համապատասխանում անհրաժեշտության չափանիշին: Միջազգային դատարանը քննադատել է «Չերեմուխա-7» տեսակի արցունքաբեր գազով գնդակների օգտագործումը: Դրանք, ըստ երևույթին, օգտագործվել են անվտանգության կանոնների խախտմամբ. պահպանման ժամկետը լրացել էր, դրանք նախատեսված էին փակ տարածքներում օգտագործելու համար, չկային հստակ հրահանգներ դրանց օգտագործման վերաբերյալ: Երեք մարդ զոհվել է այդ գնդակների անմիջական ազդեցությունից:Դատարանի միաձայն որոշմամբ՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Սակայն Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի առնչությամբ դատարանը չի կարողացել հաստատել, որ նրանց մահվան պատճառը հատուկ ուժի կիրառումն է եղել:ՄԻԵԴ–ի կարծիքով Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ դատարանների հետ գործակցության մասով։Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի դեմ որոշումներին, ապա վճռում ուղղակիորեն նշված չէ Հայաստանի նախագահի` այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյան կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական քրեական պատասխանատվության մասին: Սակայն դատարանը հաստատել է, որ հետաքննությունը չի ուսումնասիրել հրամանատարության պատասխանատվության հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/59/8715985_118:0:2847:2047_1920x0_80_0_0_57d8fa5f45b35ab8f07fd81da795346a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտի 1, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փոխհատուցում
մարտի 1, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փոխհատուցում
ՀՀ–ն պետք է 30 հազարական եվրո փոխհատուցի հայտատուներին. ՄԻԵԴ-ի վճիռը՝ Մարտի 1-ի գործով
15:36 18.09.2025 (Թարմացված է: 15:40 18.09.2025) ՄԻԵԴ–ի կարծիքով Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. 14 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը` արձանագրելով, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։ Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման ներքո՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային տեսանկյունից:
Հայցը ՄԻԵԴ էր ընդունվել 2011-ի փետրվարին։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում
10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։
Դատարանը գտել է, որ ուժի կիրառումը չէր համապատասխանում անհրաժեշտության չափանիշին: Միջազգային դատարանը քննադատել է «Չերեմուխա-7» տեսակի արցունքաբեր գազով գնդակների օգտագործումը: Դրանք, ըստ երևույթին, օգտագործվել են անվտանգության կանոնների խախտմամբ. պահպանման ժամկետը լրացել էր, դրանք նախատեսված էին փակ տարածքներում օգտագործելու համար, չկային հստակ հրահանգներ դրանց օգտագործման վերաբերյալ: Երեք մարդ զոհվել է այդ գնդակների անմիջական ազդեցությունից:
Դատարանի միաձայն որոշմամբ՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Սակայն Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի առնչությամբ դատարանը չի կարողացել հաստատել, որ նրանց մահվան պատճառը հատուկ ուժի կիրառումն է եղել:
ՄԻԵԴ–ի կարծիքով Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ դատարանների հետ գործակցության մասով։
«Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները. 30,000 եվրո ոչ նյութական վնասի համար՝ յուրաքանչյուր դիմումատուին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել։ 35,000 եվրո համատեղ դիմումատուներին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից, ծախսերի և ծախսերի համար»,– ասված է դատարանի վճռում։
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի դեմ որոշումներին, ապա վճռում ուղղակիորեն նշված չէ Հայաստանի նախագահի` այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյան կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական քրեական պատասխանատվության մասին: Սակայն դատարանը հաստատել է, որ հետաքննությունը չի ուսումնասիրել հրամանատարության պատասխանատվության հարցը։