https://arm.sputniknews.ru/20251007/zekujcn-arkhiv-en-ugharkel-isk-irenc-meghqy-karvoghanalu-en-arkhivacnel-serzh-sargsjan-94351355.html
Զեկույցն արխիվ են ուղարկել, իսկ իրենց մեղքը կարողանալո՞ւ են արխիվացնել․ Սերժ Սարգսյան
Զեկույցն արխիվ են ուղարկել, իսկ իրենց մեղքը կարողանալո՞ւ են արխիվացնել․ Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իշխանությունները գիտակցաբար թույլ են տվել, որ օրենքը խախտվի, որ զեկույցն այդպես էլ չքննարկվի։ 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T17:58+0400
2025-10-07T17:58+0400
2025-10-07T17:58+0400
սերժ սարգսյան
արցախյան պատերազմ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_0:10:1600:910_1920x0_80_0_0_f7de527ac0f1ecadd6d39e682f96ecd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի արխիվ ուղարկելով ՀՀ գործող իշխանությունները չեն կարողանալու նաև պատերազմում կապիտուլյացիայի համար իրենց մեղքն արխիվացնել։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։«Իմ կարծիքով, բայց դա ստույգ տեղեկություն չէ, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու» և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ «դե որ խախտել են, ինչու՞ եք բերում ԱԺ, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն՝ իրենց մեղքերն են գտնելու»,- ասաց Սարգսյանը։Նրա խոսքով՝ էլի հեքիաթներ են պատմվելու, թե ովքեր էին մեղավոր և այլն, բայց փաստն այն է, որ տվյալ պահին եղել է գերագույն գլխավոր հրամանատար և իրենց կողմից նշանակված հրամանատարներ։«Կարող են ասել՝ բանակում էս էր, էն էր և այլն, բայց էդպես ասողներին միշտ պետք է պատասխանել հետևյալը․ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ պաշտպանության նախարարը երբևէ չեն հայտարարել, որ ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկն էին։ Էդ ո՞նց էր, որ մինչմարտական մի դիրքի գրավման համար 70-ից ավելի «Մարտական խաչ»-ով պարգևատրեցին էդ իրենց ասած անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին (ՀՀ երրորդ նախագահը նկատի ունի 2020թ․ հուլիսին տավուշյան մարտերը- խմբ․)։ Բա 3 նախագահները միասին վերցրած էդքան «Մարտական խաչ» չեն շնորհել»,- հայտարարեց Սարգսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_157:0:1580:1067_1920x0_80_0_0_10eeb4314e0e3e49d4f672c12d916cda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախյան պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
սերժ սարգսյան, արցախյան պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Զեկույցն արխիվ են ուղարկել, իսկ իրենց մեղքը կարողանալո՞ւ են արխիվացնել․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ իշխանությունները գիտակցաբար թույլ են տվել, որ օրենքը խախտվի, որ զեկույցն այդպես էլ չքննարկվի։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի արխիվ ուղարկելով ՀՀ գործող իշխանությունները չեն կարողանալու նաև պատերազմում կապիտուլյացիայի համար իրենց մեղքն արխիվացնել։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իմ կարծիքով, բայց դա ստույգ տեղեկություն չէ, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու» և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ «դե որ խախտել են, ինչու՞ եք բերում ԱԺ, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն՝ իրենց մեղքերն են գտնելու»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ էլի հեքիաթներ են պատմվելու, թե ովքեր էին մեղավոր և այլն, բայց փաստն այն է, որ տվյալ պահին եղել է գերագույն գլխավոր հրամանատար և իրենց կողմից նշանակված հրամանատարներ։
«Կարող են ասել՝ բանակում էս էր, էն էր և այլն, բայց էդպես ասողներին միշտ պետք է պատասխանել հետևյալը․ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ պաշտպանության նախարարը երբևէ չեն հայտարարել, որ ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկն էին։ Էդ ո՞նց էր, որ մինչմարտական մի դիրքի գրավման համար 70-ից ավելի «Մարտական խաչ»-ով պարգևատրեցին էդ իրենց ասած անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին (ՀՀ երրորդ նախագահը նկատի ունի 2020թ․ հուլիսին տավուշյան մարտերը- խմբ․)։ Բա 3 նախագահները միասին վերցրած էդքան «Մարտական խաչ» չեն շնորհել»,- հայտարարեց Սարգսյանը։