https://arm.sputniknews.ru/20251007/hhum-nazik-avdaljan-himnadrami-ksteghtsvi-ashkharhi-chempivony-tsragreri-masin-94351047.html
ՀՀ–ում «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի կստեղծվի. աշխարհի չեմպիոնը` ծրագրերի մասին
ՀՀ–ում «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի կստեղծվի. աշխարհի չեմպիոնը` ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը վստահեցրեց, որ հիմնադրամը նախաձեռնելու է կրթական ծրագրեր, մրցաշարեր։ 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T17:52+0400
2025-10-07T17:52+0400
2025-10-07T17:52+0400
հայաստան
նազիկ ավդալյան
սպորտ
հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94348399_0:84:1600:984_1920x0_80_0_0_ce130d63096107579fa00a838e9e4b2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր անվամբ սպորտի զարգացման հիմնադրամի կստեղծի։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։Հիմնադրամը միտված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։Ավդալյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, սպորտում ներգրավել սոցիալապես խոցելի խմբերին, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին։«Նազիկ Ավդալյան» հիմնադրամը նախաձեռնելու է նաև կրթական ծրագրեր, մրցաշարեր, նպաստելու է սպորտային հոգեբանության զարգացմանը։Ավդալյանի խոսքով` հիմնադրամի առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։Մամ, կներես, չգիտեի` ինչի միջով ես անցել. Ավդալյանը որդու հետ զրույցից դրվագ է պատմել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94348399_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e70eec15bb55d718165e2bf3d620f2a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նազիկ ավդալյան, սպորտ , հիմնադրամ
հայաստան, նազիկ ավդալյան, սպորտ , հիմնադրամ
ՀՀ–ում «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի կստեղծվի. աշխարհի չեմպիոնը` ծրագրերի մասին
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը վստահեցրեց, որ հիմնադրամը նախաձեռնելու է կրթական ծրագրեր, մրցաշարեր։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն
Նազիկ Ավդալյանն իր անվամբ սպորտի զարգացման հիմնադրամի կստեղծի։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։
Հիմնադրամը միտված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։
«Սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ իր պայմաններից կամ բնակության վայրից»,– ասաց նա։
Ավդալյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, սպորտում ներգրավել սոցիալապես խոցելի խմբերին, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին։
«Նազիկ Ավդալյան» հիմնադրամը նախաձեռնելու է նաև կրթական ծրագրեր, մրցաշարեր, նպաստելու է սպորտային հոգեբանության զարգացմանը։
Ավդալյանի խոսքով` հիմնադրամի առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։