00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նազ, մեռանք ասելով` էդքան մի վիրահատվի». մարզիկը` իր կերպարանափոխության և ընտանիքի մասին

© Sputnik / Aram NersesyanՆազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2024
Նազիկ Ավդալյանը
Բաժանորդագրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը Sputnik Արմենիային պատմել է առաջին վաստակած գումարի, սպորտից հեռանալու պատճառների, ավտովթարի, պլաստիկ վիրահատությունների և Մելինե Դալուզյանի հետ հարաբերությունների մասին։

Մտածեցի, որ այդ բացը երբեք էլ չեմ կարողանա լրացնել. ինչո՞ւ Նազիկ Ավդալյանը լքեց մեծ սպորտը

Նազիկ Ավդալյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում ու ընդամենը 6 ամիս անց դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այսօրվա նման հիշում է` հաղթանակի համար ստացած 30 հազար դրամը տվել է մորը, բայց հենց այդ գումարով են նրա համար գնել իր առաջին սպիտակ սպորտային համազգեստը։
10 տարուց ավելի հաջողություններ ու հաղթանակներ գրանցելուց, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Նազիկը 2016 թ–ի օլիմպիական խաղերից հետո որոշեց լքել մեծ սպորտը։ Չնայած որ մարզիկը ողնաշարի լուրջ վնասվածք ուներ ու նախկին արդյունքները չէր գրանցում, բայց սպորտից հեռանալու պատճառը դա չէր։
Պատճառն ընտանիքն էր ու հատկապես մանկահասակ որդին, ում հետ մրցումների պատճառով Նազիկը շատ քիչ ժամանակ էր անցկացնում։
© Sputnik / Aram NersesyanՆազիկ Ավդալյանը որդու` Վաչեի հետ
Назик Авдалян с сыном Ваче - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Նազիկ Ավդալյանը որդու` Վաչեի հետ
«Երբ գնում էի հավաքների, մրցումների մայրիկս տանում էր նրան իր մոտ, խաղացնում էին, զբաղեցնում էին, որ չտեսնի ինձ։ Երկու տարվա ընթացքում 2 ամիս էի իր հետ անցկացրել։ Մի անգամ իր հետ խաղում էի և երբ հյուրասենյակից դուրս եկա, ինքն այնպես գոռաց... երևի մտածեց էլի երկար ժամանակով եմ գնում։ Ես չկարողացա ինձ ներել, մտածեցի, որ այդ բացը երբեք էլ չեմ կարողանա լրացնել, զանգեցի մարզիչիս ու ասացի, որ էլ չեմ գնալու մարզումների, չնայած, որ այդ պահին արդեն սկսել էի պատրաստվել նոր մրցումների»։
Մեծ սպորտը լքելուց հետո սպորտից շատ չհեռանալու համար առաջին մասնագիտությամբ կինեզիոլոգ Նազիկ Ավդալյանը սկսեց այդ ոլորտում աշխատել։ Բայց ծանրամարտի մարզումներին շատ էր կարոտում, առիթը երբեք բաց չէր թողնում իր սիրելի ծանրաձողին դիպչելու։
«Երբ գնում եմ մարզադահլիճ, օրինակ, նկարահանման կամ մի ուրիշ առիթով, նույնիսկ մարզահագուստ չեմ ունենում, առիթը բաց չեմ թողնում ծանրաձողով ինչ-որ մի վարժություն անելու»։
© Sputnik / Asatur YesayantsՆազիկ Ավդալյանը Եվրոպայի առաջնության ժամանակ
Член жюри Назик Авдалян на 6-й день чемпионата Европы по тяжелой атлетике (20 апреля 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Նազիկ Ավդալյանը Եվրոպայի առաջնության ժամանակ
Նազիկ Ավդալյանի 2009 թ–ին գրանցած արդյունքները (երկամարտում 266 կգ) դեռ ոչ մի մարզիկ չի կրկնել։ Այս միտքը ծանրամարտիկին հանգիստ չի տալիս։ Երբեմն մտածում է` գուցե վերադառնա, ով գիտի...
«Բայց չէ, հիմա խոսքը երիտասարդ սերնդինն է, տեսնենք ինչ կլինի»։

Ավտովթարը հենց այնպես չեղավ. ի՞նչ էր նախատեսել ճակատագիրը մարզիկի համար

2011 թ.–ին տեղի ունեցած ավտովթարը գլխիվայր շուռ տվեց այդ պահի դրությամբ աշխարհի լավագույն մարզիկներից մեկի կյանքը։ Այդ օրը Նազիկը հիշում է դետալ առ դետալ. ավտոմեքենան սահեց, իսկ վարորդական փորձի բացակայության պատճառով նա չկարողացավ կառավարել այն։ Օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ ծանրամարտիկը ողնաշարի կոտրվածք ստացավ։
«Այդ պահի դրությամբ բարձրացնում էի օլիմպիական չեմպիոնի կիլոգրամներ, պարզապես պետք է պահեի մարզավիճակս, ու ամեն ինչ շատ լավ կլիներ։ Գիտեք` երբեք չեմ նեղվել այդ պատահարից, մտածել` ինչո՞ւ այդպես եղավ։ Այն, որ այդպիսի վնասվածքից հետո ես կարողացա քայլել, բալիկ ունենալ և վերադառնալ սպորտ... էլ ինչի մասին է խոսքը»։
Նազիկը կարծում է, որ այդ ավտովթարն իր կյանքում հենց այնպես չեղավ։ Երևի ճակատագրով էր նախատեսված։
«Այն ինչ լինում է յուրաքանչյուր մարդու կյանքում, լինում է կա՛մ նրա արած քայլերի հետևանքով, կա՛մ նրա համար, որ տվյալ պահին ենթադրություն անի` հետո ինչ է անելու»։

Եթե ընտանիքը պետք է քանդվի, մի օր այն կքանդվի, անգամ եթե զոհաբերես ամեն ինչ

Մարզիկի որդին` 10 տարեկան Վաչեն, մանկուց սկսել է սպորտով զբաղվել` մարմնամարզությամբ։ Հիմա վնասվածքի պատճառով դադարեցրել է պարապմունքները։
«Տղաս չի սիրում ծանրամարտը։ Փոքր տարիքում ասեցին` ինչո՞ւ չես ուզում ծանրամարտով զբաղվել, ասաց` դա աղջկական սպորտաձև է (ծիծաղում է – խմբ.)»։
Ընտանեկան կարգավիճակի մասին Նազիկը խոսել չի ուզում։ Ասում է` ինչ եղել, եղել է։ Կյանքը դասեր է տվել, որը նա կհիշի ընդմիշտ։
«Ցավեցնում են այն մարդիկ, որոնց մոտ ես թողնում, եթե դա լինում է մեկ կամ երկու անգամ, այլևս պետք է թույլ չտաս, ինչքան էլ որ սիրես, որովհետև դա սովորություն է դառնում իրենց համար, իսկ քո մոտ սովորություն է դառնում հանդուրժելը, ու դա ամենավատ երևույթն է։ Անկախ ամեն ինչից, պետք է ամենից շատ սիրես քեզ ու չհանդուրժես ոչինչ»։
Գուցե չեմպիոնի հետ ապրելը դժվար էր` չի բացառում, բայց հավելում է` մարդն ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնի ում հետ է ամուսնանում ու հոգեպես պատրաստ լինի ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։
«Մարդ պետք է չնեղվի, որ իր ընտրյալին ճանաչում են բոլորը, մեծարում են տարբեր միջավայրերում։ Երբ կողակիցդ պատրաստ չի լինում դրան, կարող է շատ վատ լինել։ Երբ խանդ, նախանձ ու նման զգացողություններ են առաջանում, ընտանիքը քանդվում է։ Եթե մեկը ճանապարհ ունի անցնելու, ու դրա պատճառով պետք է քանդվի ընտանիքը, իսկ նա ընտրում է ընտանիքը, այսպես, թե այնպես, մի օր, այդ ընտանիքը քանդվելու է»։

Մեղադրում են պլաստիկ վիրահատություններ անելու համար. ի՞նչ էսթետիկ միջամտություններ է արել նա

Իր հասցեին հնչած քննադատություններին Նազիկ Ավդալյանը նորմալ է վերաբերում, հատկապես, երբ դրանք լինում են տեղին։ Բայց նա ոչ մի ձև չի կարողանում հարմարվել այն մեկնաբանությունների հետ (գրում են սոցիալական ցանցերում – խմբ.), թե նա պլաստիկ վիրահատություններ է արել ու դարձել անճանաչելի։
© Sputnik / Aram NersesyanՆազիկ Ավդալյանը
Назик Авдалян - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Նազիկ Ավդալյանը
«Իհարկե մաշկիս խնամքով զբաղվում եմ, դա շատ կարևոր է։ Շրթունքիս մի կողմը մյուսից մի քիչ վերև– ներքև էր, դա եմ ուղղել, և վերջ։ Անգամ բոտեքս չեմ արել (հոնքերը բարձրացնելով ցույց է տալիս կնճիռները), ու մեղադրում են պլաստիկ վիրահատություններ անելու մեջ, դա մի քիչ ծիծաղելի է։ Ընկերուհիներս երբեմն ուղարկում են այդ մեկնաբանությունները ու ծիծաղելով ասում` Նազ, մեռանք ասելով, էդքան մի վիրահատվի(ծիծաղում է)»։
Հայտնի ծանրամարտիկը դաջվածքներ չունի, բայց միշտ ցանկացել է ունենալ։ Իսկ հիմա ուրախանում է, որ ժամանակին չի արել, որովհետև համոզված է` կզղջար։

Խնդրել էի նրան` առհասարակ չխոսել այդ մասին. ինչպիսի՞ն են այսօր հարաբերությունները Մելինե Դալուզյանի հետ

Հայաստանի ծանրամարտի կանանց այն ժամանակվա հավաքականի գրեթե բոլոր աղջիկների հետ մինչ այսօր Նազիկը շփվում է ու անգամ ընկերություն անում։ Տեղյակ չէ միայն Մելինե Դալուզյանից։ Ենթադրում է, որ Նիդեռլանդներում է ապրում։ Նազիկը հիշում է` Դալուզյանի անձնական կյանքի հետ կապված բոլոր փոփոխությունները կապում էին ծանրամարտի հետ, ինչը նա ճիշտ չի համարում։
«Ասում էին ծանրամարտն է կոպտացնում, «տղավարի» է դարձնում, բայց դա բնավ այդպես չէ, դա իր տեսակն էր, իր ընտրությունն էր... ես պարզապես խնդրել էի իրեն առհասարակ չխոսել այդ մասին, հատկապես երիտասարդ աղջիկների մոտ, և նա այդպես էլ անում էր, ես էլ չէի խառնվում իր անձնականին։ Իսկ մարդկային տեսանկյունից` նա շատ լավ մարդ է։ Եվ հետո, երբ նա աշխարհի մակարդակով բարձր արդյունքներ էր գրանցում, ոչ մեկ այդ փաստը հաշվի չէր առնում, բոլորը սիրում ու ընդունում էին նրան։ Մի խոսքով` ես դեմ եմ պոպագանդային, դա բնությանը դեմ է, բայց դա իր անձնական կյանքն է»։

Լավ ճարտարապետ կլինեի, բայց առաջինը սպորտն է

Եթե կյանքում ամեն ինչ վերստին սկսելու հնարավորություն ունենար, Նազիկ Ավդալյանը ոչինչ չէր փոխի, անգամ այն դրվագները, որոնք դժվար ու ծանր են եղել։ Մասնագիտության ընտրության հարցում էլ չի զղջում։ Չնայած որ շատ լավ նկարում է ու կարծում է, որ լավ ճարտարապետ կդառնար, բայց այնուամենայնիվ սպորտ առաջին տեղում է։
Ամեն օր, քնելիս նա շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ հենց այդ պահին հաջորդ օրվա պլանները կազմելու հնարավորություն ունի։
© Sputnik / Aram NersesyanՆազիկ Ավդալյանը
Назик Авдалян - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Նազիկ Ավդալյանը
Լրահոս
0